Գլխավոր տեղեկություն
Номер
N Պ-3
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Тип
Ինկորպորացիա (-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2018.04.03/11(614)
Принят
Ֆինանսների նախարար
Дата принятия
20.03.2018
Подписан
Ֆինանսների նախարար
Дата подписания
20.03.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

   

20 մարտի 2018 թ.

N Պ-3

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ԸՆԿԱԼՎՈՂ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 09-Ի N Պ-2 ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի դրույթներով, ինչպես նաև «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնապես պարզաբանում ենք.

1. Հարց. Արդյոք կարող են գնման պայմանագրում (նախագծում) կողմերը սահմանել դրույթ այն մասին, որ պայմանագրի պայմանները կիրառվում են մինչև պայմանագիր կնքելը կողմերի միջև ծագած հարաբերությունների նկատմամբ:

Պարզաբանում. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կողմերն իրավունք ունեն սահմանելու, որ իրենց կնքած պայմանագրի պայմանները կիրառվում են մինչև պայմանագիր կնքելն իրենց միջև ծագած հարաբերությունների նկատմամբ:

ՀՀ կառավարության 04.05.2017 թ. N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետի 17-րդ ենթակետի համաձայն՝ պայմանագրով (նախագծով) սահմանվում է նաև, որ՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին պարտավորություններ առաջացնող գնումների դեպքում պայմանագրով նախատեսված կողմերի իրավունքների և պարտականությունների կատարման պայման է այդ գործարքի` լիազորված մարմնի կողմից հաշվառված լինելու հանգամանքը:

Վերոգրյալով պայմանավորված`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի՝ միջոցների հաշվին պարտավորություններ առաջացնող գնումները «Գնումների մասին» ՀՀ օրենքի՝

ա. 23-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն իրականացվելու դեպքում՝ եթե մինչև պայմանագրի կնքումը մատակարարվել են ապրանքներ, մատուցվել են ծառայություններ կամ կատարվել են աշխատանքներ, ապա կնքվելիք պայմանագրով երկկողմ համաձայնությամբ կարող է նախատեսվել դրույթ հետևյալ բովանդակությամբ. «Պայմանագրի պայմանները կիրառվում են մինչև պայմանագիրն ուժի մեջ մտնելը կողմերի միջև փաստացի ծագած հարաբերությունների նկատմամբ: Ընդ որում մինչև պայմանագիր կնքվելը վաճառողի կողմից ապրանքի մատակարարման, կատարողի կողմից մատուցված ծառայության, կապալառուի կողմից կատարված աշխատանքի դիմաց վճարումը իրականացվում է այդ պայմանագիրը ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հաշվառված լինելու դեպքում»,

բ. 15-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների համաձայն իրականացվելու դեպքում՝ եթե պայմանագիրը կնքելուց հետո մինչև դրա հիման վրա համաձայնագիր կնքելը մատակարարվել են ապրանքներ, մատուցվել են ծառայություններ կամ կատարվել են աշխատանքներ, ապա կնքվելիք համաձայնագրով երկկողմ համաձայնությամբ կարող է նախատեսվել դրույթ հետևյալ բովանդակությամբ. «Համաձայնագրի (պայմանագրի) պայմանները կիրառվում են պայմանագիրը կնքելուց հետո մինչև դրա հիման վրա համաձայնագիր կնքելը կողմերի միջև փաստացի ծագած հարաբերությունների նկատմամբ: Ընդ որում պայմանագիրը կնքելուց հետո մինչև դրա հիման վրա համաձայնագիր կնքելը վաճառողի կողմից ապրանքի մատակարարման, կատարողի կողմից մատուցված ծառայության, կապալառուի կողմից կատարված աշխատանքի դիմաց վճարումն իրականացվում է այդ համաձայնագիրը, ինչպես նաև պայմանագիրը ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հաշվառված լինելու դեպքում»,

2) այլ միջոցների հաշվին գնումները «Գնումների մասին» ՀՀ օրենքի՝

ա. 23-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն իրականացվելու դեպքում՝ եթե մինչև պայմանագրի կնքումը մատակարարվել են ապրանքներ, մատուցվել են ծառայություններ կամ կատարվել են աշխատանքներ, ապա կնքվելիք պայմանագրով երկկողմ համաձայնությամբ կարող է նախատեսվել դրույթ հետևյալ բովանդակությամբ. «Պայմանագրի պայմանները կիրառվում են մինչև պայմանագիրն ուժի մեջ մտնելը կողմերի միջև փաստացի ծագած հարաբերությունների նկատմամբ:»,

բ. 15-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների համաձայն իրականացվելու դեպքում՝ եթե պայմանագիրը կնքելուց հետո մինչև դրա հիման վրա համաձայնագիր կնքելը մատակարարվել են ապրանքներ, մատուցվել են ծառայություններ կամ կատարվել են աշխատանքներ, ապա կնքվելիք համաձայնագրով երկկողմ համաձայնությամբ կարող է նախատեսվել դրույթ հետևյալ բովանդակությամբ. «Համաձայնագրի (պայմանագրի) պայմանները կիրառվում են պայմանագիրը կնքելուց հետո մինչև դրա հիման վրա համաձայնագիր կնքելը կողմերի միջև փաստացի ծագած հարաբերությունների նկատմամբ:»:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2017 թվականի հոկտեմբերի 09-ի «Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ տարաբնույթ ընկալվող դրույթների վերաբերյալ» N Պ-2 պաշտոնական պարզաբանման 8-րդ հարցը:

 

 

Վ. Արամյան