«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 հոկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հոկտեմբերի 2002 թվականի N 1654-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՑ ՄԵԿ ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածին համապատասխան և ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի օգոստոսի 5-ի ՆԿ-1158-Ա կարգադրության 1-ին կետի «բ» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական լիազոր մարմնից մեկ այլ պետական լիազոր մարմին զինծառայողներին տեղափոխելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՑ ՄԵԿ ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական լիազոր մարմնից մեկ այլ պետական լիազոր մարմին (այսուհետ` լիազոր մարմին) զինծառայողներին` հետագա ծառայությունը շարունակելու համար, տեղափոխելու կարգը:
2. Զինծառայողների տեղափոխությունը կատարվում է «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:
3. Զինծառայողի տեղափոխությունն իրականացվում է լիազոր մարմինների միջև համաձայնեցված` զինծառայողի խնդրանքով կամ համաձայնությամբ:
4. Զինծառայողին, իր խնդրանքով, տեղափոխելու համար անհրաժեշտ է տվյալ լիազոր մարմնի՝ վերադասության կարգով բոլոր ուղղակի պետերի թույլտվությունը` մեկ այլ լիազոր մարմնին դիմելու համար:
Անհրաժեշտ թույլտվությունների առկայության դեպքում զինծառայողը համապատասխան լիազոր մարմնի ղեկավարին ներկայացնում է դիմում՝ հետագա ծառայությունն այդ մարմնի համակարգում շարունակելու խնդրանքով:
Զինծառայողի խնդրանքը բավարարելու դեպքում նշված լիազոր մարմնի ղեկավարը միջնորդում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարի (համապատասխան տեղակալի) առջև՝ զինծառայողին տեղափոխելու մասին որոշում ընդունելու համար:
5. Լիազոր մարմնից մեկ այլ լիազոր մարմին զինծառայողը տեղափոխվում է նաև ծառայողական անհրաժեշտությունից ելնելով:
Ելնելով ծառայողական անհրաժեշտությունից՝ զինծառայողի տեղափոխությունը կատարվում է այն լիազոր մարմնի ղեկավարի հիմնավորված միջնորդության հիման վրա, որտեղ ծագել է նման անհրաժեշտությունը: Նշված հիմքով զինծառայողին տեղափոխելու դեպքում անհրաժեշտ է վերջինիս գրավոր համաձայնությունը:
6. Լիազոր մարմնից մեկ այլ լիազոր մարմին զինծառայողին տեղափոխելիս՝ հրաման է տրվում նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու, տվյալ լիազոր մարմնի անձնակազմի ցուցակներից հանելու և հետագա ծառայությունը շարունակելու համար համապատասխան լիազոր մարմին տեղափոխելու մասին:
7. Տեղափոխված զինծառայողը համապատասխան լիազոր մարմնի անձնակազմի ցուցակներում գրանցվում է տեղափոխման հրամանը տալու օրվանից և սահմանված կարգով նշանակվում է պաշտոնի:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
07.04.2022, N 442-Ն | 09.04.2022, N 1654-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|