Գլխավոր տեղեկություն
Номер
N 102
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2002-19.07.2007)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.03.07/9(184) Հոդ.129
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.02.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.02.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.02.2002
Дата вступления в силу
01.01.2002

040.0102.06.02.02

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

6 փետրվարի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 փետրվարի 2002 թվականի N 102
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԻՍԿԱԿԱՆ ԵՎ ԹՂԹԱԿԻՑ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՊԱՏՎՈ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 8-րդ կետի «ը» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին սահմանել`

ա) Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամների համար ցմահ պատվո վճար` ամսական 100 հազար դրամի չափով.

բ) Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամների համար ցմահ պատվո վճար` ամսական 75 հազար դրամի չափով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.06.2007, N 768-Ն 19.07.2007, N 102
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան