«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 հունվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունվարի 2002 թվականի N 78
քաղ. Երևան
ՍԵԶՈՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՍԿԻԶԲՆ ԸՍՏ ՍԵԶՈՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել սեզոնային ապրանքների երաշխիքային և ծառայության ժամկետների սկիզբն ըստ սեզոնների`
ա) սեզոնային ապրանքների գարնանային սեզոն` փետրվարի 10.
բ) սեզոնային ապրանքների ամառային սեզոն` մայիսի 10.
գ) սեզոնային ապրանքների աշնանային սեզոն` օգոստոսի 10.
դ) սեզոնային ապրանքների ձմեռային սեզոն` նոյեմբերի 10:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 30-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|