Գլխավոր տեղեկություն
Номер
N 2-Ն
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Тип
Исходный акт (-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2017.05.24/17(586)
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
12.05.2017
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
12.05.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

12 մայիսի 2017 թ.

N 2-Ն

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանվում է. «բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված, բժշկական օգնության և սպասարկման որոշակի տեսակ կամ տեսակներ իրականացնող անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ՝ անկախ կազմակերպական-իրավական տեսակից, իրավական վիճակից և սեփականության ձևից, կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող պետական կամ համայնքի հիմնարկ»:

Անհրաժեշտություն է առաջացել պարզաբանելու «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված «բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող» հասկացության շրջանակներում բժշկական հաստատությունում աշխատող բժշկի (վարձու աշխատողի)՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հանդիսանալու հարցը, մասնավորապես, հաստատել, որ բժշկական հաստատությունում աշխատող բժիշկը (վարձու աշխատողը) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող չի հանդիսանում:

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի դրույթներով` պաշտոնապես պարզաբանում եմ.

Այսպես, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեն իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերը: Լիցենզիա ստացած ֆիզիկական անձն իրավունք ունի զբաղվել այդ բնագավառում ձեռնարկատիրական գործունեությամբ միայն որպես անհատ ձեռնարկատեր, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Նույն հոդվածի 5-րդ մասով սահմանվում է, որ ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիա կարող են ստանալ նաև գործունակ ֆիզիկական անձինք, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքը նախատեսվում է հատուկ պայմաններ, մասնավորապես, սպառիչ սահմանում է այն սուբյեկտների ցանկը, որոնք կարող են իրականացնել բժշկական օգնություն և սպասարկում: Այսպես, օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող սուբյեկտներն են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված, բժշկական օգնության և սպասարկման որոշակի տեսակ կամ տեսակներ իրականացնող անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը՝ անկախ կազմակերպական-իրավական տեսակից, իրավական վիճակից և սեփականության ձևից, կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող պետական կամ համայնքի հիմնարկը:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասի 4-րդ պարբերության համաձայն, եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է միայն ստորակետերով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է:

Նշված հոդվածների բովանդակությունից բխում է, որ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի իմաստով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող սուբյեկտներ են՝

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված, բժշկական օգնության և սպասարկման որոշակի տեսակ կամ տեսակներ իրականացնող անհատ ձեռնարկատերը,

2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված, բժշկական օգնության և սպասարկման որոշակի տեսակ կամ տեսակներ իրականացնող իրավաբանական անձը՝ անկախ կազմակերպական-իրավական տեսակից, իրավական վիճակից և սեփականության ձևից,

3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված բժշկական օգնության և սպասարկման որոշակի տեսակ կամ տեսակներ իրականացնող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող պետական կամ համայնքի հիմնարկը:

Այսինքն՝ ֆիզիկական անձը կարող է լիցենզիայի հիման վրա բժշկական օգնություն և սպասարկում իրականացնել բացառապես այն դեպքում, եթե հաշվառված է որպես անհատ ձեռնարկատեր:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից բխում է, որ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատության բուժաշխատողը (բժիշկը) «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի իմաստով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող չի հանդիսանում:

 

Լ. Ալթունյան