«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 դեկտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2001 թվականի N 1303
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 401 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման և տրանսպորտային համակարգի պետական լիազորված մարմնի իրավասությունները Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը վերապահելու մասին» N 401 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
ա) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետով և 5-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունները, բացառությամբ քաղաքացիական ավիացիայի բնագավառի, վերապահել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը».
բ) որոշումը լրացնել նոր՝ 2-րդ կետով.
«2. Քաղաքացիական ավիացիայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը»:
Այդ կապակցությամբ որոշման 2-րդ կետը համարել 3-րդ կետ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի դեկտեմբերի 29-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|