Գլխավոր տեղեկություն
Номер
N 1259
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.12.2001-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.01.15/4(179) Հոդ.26
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.12.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.12.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.12.2001
Дата вступления в силу
24.12.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 դեկտեմբերի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 դեկտեմբերի 2001 թվականի N 1259
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացնել 30,0 մլն դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին՝ քրեակատարողական վարչության կենտրոնական հիվանդանոցին հարակից տարածքում թոքախտով հիվանդ կալանավորների հիվանդանոցը բուժսարքավորումներով ապահովելու, կահավորելու և անվտանգության կառույցներ ու համակարգեր կառուցելու համար։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 663 որոշման 1-ին և 2-րդ կետերը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի դեկտեմբերի 24-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան