Գլխավոր տեղեկություն
Номер
N 2027-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (16.01.2003-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.01.15/4(239) Հոդ.54
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.12.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.12.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.12.2002
Дата вступления в силу
16.01.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

26 դեկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 դեկտեմբերի 2002 թվականի N 2027-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲՆԱԿՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻ ՄԱՐԻՆԵ ԴԱՎԹՅԱՆԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1990 թվականին Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ոսկետափ (նախկին՝ Շիրազլու) գյուղում երկաթգծի գծանց կամրջի շինարարության համար պետական բնակարանային ֆոնդի բնակարանների իրացման կապակցությամբ բնակտարածությունից զրկված քաղաքացի Մարինե Դավթյանի բնակարանային խնդրի լուծման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ոսկետափ գյուղի բնակիչ Մարինե Դավթյանի բնակարանային խնդիրը լուծել անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու միջոցով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ մեկսենյականոց բնակարան ձեռք բերելու համար։

2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ոսկետափ գյուղի բնակիչ Մարինե Դավթյանի բնակարանային խնդրի լուծման համար Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին հատկացնել 692000 դրամ (Վեդի քաղաքում մեկսենյականոց բնակարանի ձևավորված շուկայական միջինացված արժեքը)՝ Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ ակտիվների ձեռքբերման ծախսեր» հոդվածով)։

3. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում՝ համաձայն հավելվածի։

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 172 որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

5. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին՝ Մարինե Դավթյանին անհատույց պետական ֆինանսական աջակցությունը տրամադրել ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի իրականացման շրջանակներում՝ երկրաշարժի հետևանքով բազմաբնակարան շենքերի անօթևան մնացած բնակիչներին բնակարանների (բնակելի տների) գնման համար անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 831-Ն որոշմամբ հաստատված կարգով։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան 

 

2002 թ. դեկտեմբերի 25

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2002 թվականի

դեկտեմբերի 19-ի N 2027-Ա որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ԸՍՏ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ)

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Վերաբաշխում «Հայաստանի Հանրապեպետության 2002 թվականի պետական  բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում և փոփոխություններ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի  25-ի N 172 որոշման N 5 հավելվածում (փակագծերում նշված են հատկացումներից պակասեցվող, իսկ դրական նշանով՝ ավելացվող գումարները)

խումբը

ենթախումբը

տարի

11

04

02. Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի  մշակում

(692.0)

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

(692.0)

Բյուջետային ծախսերի տնտեսագիտական  դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով

(692.0)

14

06

08. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

692.0

ՀՀ կառավարություն

692.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան