Գլխավոր տեղեկություն
Номер
N 1093
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.11.2001-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.11.26/36(168) Հոդ.902
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.11.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.11.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.11.2001
Дата вступления в силу
12.11.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 նոյեմբերի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 նոյեմբերի 2001 թվականի N 1093

քաղ. Երևան
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 895 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 895 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

ա) որոշման 1-ին կետի «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«է) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը` աղյուսակի 10-րդ բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 16-րդ բաժնի 3-րդ կետերով».

բ) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժդ» ենթակետով.

«ժդ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը` աղյուսակի 16-րդ բաժնի 1-ին և 2-րդ կետերով»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական  ավիացիայի գլխավոր վարչությանը` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության
 կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման և տրանսպորտային համակարգի պետական լիազորված մարմնի իրավասությունները Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը վերապահելու մասին» N 401 որոշման մեջ համապատասխան փոփոխություն կատարելու վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 12-ից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան