Գլխավոր տեղեկություն
Номер
N 2004-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (25.01.2003-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.01.15/4(239) Հոդ.39
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.12.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.12.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.12.2002
Дата вступления в силу
25.01.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

25 դեկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 դեկտեմբերի 2002 թվականի N 2004-Ն

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԵՐՔԱՇԱՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վաղաժամկետ դադարեցնել Արմավիրի մարզի Բերքաշատի գյուղական համայնքի ավագանու անդամների լիազորությունները:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Արմավիրի մարզի Բերքաշատի գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել գյուղական համայնքի ավագանու արտահերթ ընտրություն:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ Արմավիրի մարզի Բերքաշատի գյուղական համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 53855 դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Արմավիրի մարզի Բերքաշատի տեղամասային ընտրական հանձնաժողովի ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան 

 

2002 թ. դեկտեմբերի 19

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2002 թվականի

դեկտեմբերի 13-ի N 2004-Ն որոշման

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ՝ ԿԱՊՎԱԾ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԵՐՔԱՇԱՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 

N/N
ը/կ
 Ծախսերը  Գումարը (դրամ)


1.


Աշխատանքի վարձատրության ֆոնդ
 
3000
  այդ թվում՝  
 2. տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ  3000
 3. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ  15000
 4. Կապի ծառայության վճարներ  1000
 5. Տրանսպորտի ծառայության վճարներ  5000
 6. Գրասենյակային ծախսեր  1000
     
  ընդամենը  52000
   
   Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր (353 ընտրող + 353 x 0,05) x 5 դրամ  1855
     
   Ընդամենը    53855

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան