«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 սեպտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 սեպտեմբերի 2002 թվականի N 1422-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-Ի N 345 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը հաստատելու մասին» N 345 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝
որոշմամբ հաստատված ծրագրի «Սպասվելիք իրավիճակ» բաժնի «Ամբուլատոր-պոլիկլինիկական (առաջնային) ծառայություն» ենթաբաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
« ● գյուղական բժշկական ամբուլատորիաները կշարունակեն իրենց գործունեությունը՝ միացվելով տարածքային պոլիկլինիկաներին՝ մեկ իրավաբանական անձի կարգավիճակով».
նշված ենթաբաժնի աղյուսակի 4-րդ սյունակում բոլոր «պահպանվում է» բառերը փոխարինել «միանում է տարածքային պոլիկլինիկային» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ 2002 թ. սեպտեմբերի 16 Երևան
Ա. Մարգարյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|