«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 սեպտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 սեպտեմբերի 2002 թվականի N 1378-Ա
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՈՒ «ԵՐԵՎԱՆԻ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 1994 թվականի նոյեմբերի 29-ին ստորագրված և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից 1995 թվականի հունվարի 17-ին վավերացված «Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիր» վարկային պայմանագրով ու Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխավորագրով «Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» պետական փակ բաժնետիրական ընկերության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերության գույքը բյուջետային վարկի պարտքի դիմաց օտարելու և այն օգտագործման հանձնելու մասին» N 692-Ա որոշման պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նկատմամբ «Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» պետական փակ բաժնետիրական ընկերության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի դրությամբ ունեցած վարկային պարտավորությունների կատարման նպատակով 2002 թվականի երրորդ եռամսյակում կատարել բյուջետային երաշխիքով նախատեսված 1375942,22 ԱՄՆ-ի դոլարի չափով վճարումները՝ Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|