Գլխավոր տեղեկություն
Номер
N 1096
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.11.2001-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.12.12/39(171) Հոդ.924
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.11.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.11.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.11.2001
Дата вступления в силу
13.11.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 նոյեմբերի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 նոյեմբերի 2001 թվականի N 1096
քաղ. Երևան

 

«ՆՈՐ ԽԱՐԲԵՐԴԻ «ԴԻԱՏՈՄԻՏ» ԳԻՏԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել «Նոր Խարբերդի «Դիատոմիտ» գիտաարտադրական բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 91056 հազ. դրամ, որը համապատասխանում է 91056 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2. Մասնավորեցման ենթակա «Նոր Խարբերդի «Դիատոմիտ» գիտաարտադրական բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի արժեքը 72845 հազ. դրամ է, որը համապատասխանում է 72845 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3. «Նոր Խարբերդի «Դիատոմիտ» գիտաարտադրական բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ` Աշոտ Բաղդասարյանին (անձնագիր` AA 05089073, տրված 01.08.1996.004-ի կողմից, հասցեն` քաղ. Երևան, Խանջյան 31ա, բն. 37) (այսուհետև` գնորդ):

4. Սահմանել մասնավորեցման ենթակա «Նոր Խարբերդի «Դիատոմիտ» գիտաարտադրական բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գինը` 18211 հազ. դրամ, որը համապատասխանում է մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի 25 տոկոսին:

5. Բաժնետոմսերի վաճառքի գումարը գնորդի կողմից վճարվում է մասնավորեցման պայմանագրի կնքման օրվանից մեկամսյա ժամկետում:

6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մեկամսյա ժամկետում «Նոր Խարբերդի «Դիատոմիտ» գիտաարտադրական բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցման մասին պայմանագիր կնքել գնորդի հետ:

7. «Նոր Խարբերդի «Դիատոմիտ» գիտաարտադրական բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 8064 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ

կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով`

101 հազ. դրամ.

կարճաժամկետ կրեդիտորական պարտք` պարտադիր

սոցիալական ապահովագրության գծով`

1730 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով`

5788 հազ. դրամ.

նպատակային ֆինանսավորում և մուտքեր`

5 հազ. դրամ

այլ ընթացիկ պարտավորությունների գծով`

440 հազ. դրամ:
8. «Նոր Խարբերդի «Դիատոմիտ» գիտաարտադրական բաց բաժնետիրական ընկերությունը 1998-2000 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:

9. Մասնավորեցման պայմանագրում նախատեսել գնորդի կողմից ստանձնվող հետևյալ պարտավորությունները`

ա) ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցումից հետո առաջիկա երեք տարվա ընթացքում` գործարանի վերագործարկման, արտադրական տեխնոլոգիաների արդիականացման, ինչպես նաև առաջնահերթ էկոլոգիական խնդիրների լուծման նպատակով առաջին տարում` ներդնել 8,0 մլն դրամ, երկրորդ տարում` 10,0 մլն դրամ, երրորդ տարում` 12,0 մլն դրամ.

բ) սոցիալական երաշխիքների համար ընկերության վերագործարկումից հետո ստեղծել 46 աշխատատեղ` բանվորական անձնակազմի 25,0 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով:

10. Արարատի մարզպետին` «Նոր Խարբերդի «Դիատոմիտ» գիտաարտադրական բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մասնավորեցումից հետո` 20-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 118-րդ հոդվածին համապատասխան, ապահովել ընկերության կողմից զբաղեցված հողատարածքի վարձակալության պայմանագրի կնքումը:

11. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քննարկել և հաստատել «Նոր Խարբերդի «Դիատոմիտ» գիտաարտադրական բաց բաժնետիրական ընկերության ջրօգտագործման, ջրահեռացման, արտանետումների սահմանաքանակների, ինչպես նաև կնքել համապատասխան պայմանագրեր օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի տրամադրման ու օգտագործման մասին:

12. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

13. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 13-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան