Գլխավոր տեղեկություն
Номер
N 677
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.07.2001-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.08.20/27(159) Հոդ.599
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.07.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.07.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.07.2001
Дата вступления в силу
25.07.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 հուլիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հուլիսի 2001 թվականի N 677
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 167 ԵՎ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի N 473 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի աշխատանքային ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 167 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված ցանկում`

ա) 222-րդ կետում «2001 թ. մայիս» բառերը փոխարինել «2001 թ. հուլիս» բառերով.

բ) 228-րդ կետում «2001 թ. մայիս» բառերը փոխարինել «2001 թ. դեկտեմբեր» բառերով.

գ) 231-րդ կետում «2001 թ. մայիս» բառերը փոխարինել «2001 թ. սեպտեմբեր» բառերով.

դ) 278-րդ կետի «Միջոցառումը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հանրային հատվածի (ներառյալ կրթական և առողջապահական հաստատությունները, ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը) հաշվապահական հաշվառման բարեփոխումների ուղղությամբ միջոցների ձեռնարկում և անհրաժեշտության դեպքում համապատասխան առաջարկություններ ՀՀ կառավարություն ներկայացնելը».

նույն կետում «2001 թ. հունիս» բառերը փոխարինել «2001 թ.» բառերով.

ե) 299-րդ կետում «2001 թ. հուլիս» բառերը փոխարինել «2001 թ. սեպտեմբեր» բառերով.

զ) 300-րդ կետում «2001 թ. հուլիս» բառերը փոխարինել «2001 թ. սեպտեմբեր» բառերով.

է) 332-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

Միջոցառումը

Նպատակը
(արդյունքը)

Կատարողը

Ժամկետը

Ֆինանսական
ապահովումը

332. Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ջերմամատակարարման ռազմավարությունը ՀՀ կառավարություն ներկայացնելը

համակարգի իրավական, կարգավորիչ, շուկայական կառուցվածքին վերաբերող և ֆինանսական հարցերի լուծում, բնակչության անապահով խավերի ջեռուցման ապահովման ՀՀ պետական բյուջեից օգնության տրամադրման մեխանիզմների սահմանում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատվության սահմանազատում, ջեռուցման ծառայությունների պահանջարկի ու մատչելիության գնահատման արդյունքների նկարագրում ու վերլուծություն, առնվազն Երևան և Գյումրի քաղաքներում ջեռուցման կարիքները բավարարելու համար տնտեսապես հնարավոր ջերմամատակարարման տարբերակների նախանշում, կենտրոնացված ջերմամատակարարման վերականգնում

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն Ջերմամատակարարման ռազմավարության մշակման ծրագրի կառավարման խորհուրդ
ՀՀ էներգետիկայի նախարարություն
2001 թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ նպատակով  

 

ը) 374-րդ կետում «2001 թ. դեկտեմբերի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2002 թ.» բառերով.

թ) հանել 301-րդ կետը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 473 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը` որոշմամբ հաստատված ցանկի 200-րդ կետում «2001 թ. հոկտեմբեր» բառերը փոխարինել «2002 թ.» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 25-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան