Գլխավոր տեղեկություն
Номер
N 1628-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (07.11.2002-01.09.2006)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2002.11.06/47(222) Հոդ.1103
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.10.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.10.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
23.10.2002
Дата вступления в силу
07.11.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.09.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 հոկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հոկտեմբերի 2002 թվականի N 1628-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 154 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության մասնագիտությունների ցանկի մասին» N 154 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության մասնագիտությունների ցանկի`

ա) «0100 Բնագիտական մասնագիտություններ» բաժինը լրացնել «0138 Հեռահաղորդականության ֆիզիկա և տեխնիկա», «0139 Ակտուար մաթեմատիկա» տողերով.

բ) «3100 Գյուղական և ձկնային տնտեսություն» բաժինը լրացնել «3121 Ագրոբիզնես և շուկայաբանություն», «3122 Ագրարային քաղաքականություն և տարածաշրջանի զարգացում», «3123 Ագրոպարենային համակարգի խորհրդատվություն և տեղեկատվություն» տողերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հոկտեմբերի 21
Երևան