Գլխավոր տեղեկություն
Номер
N 395
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.06.1999-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1999.06.11/15(81)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.06.1999
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.06.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.06.1999
Дата вступления в силу
07.06.1999

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

7 հունիսի 1999 թ.

 

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

7 հունիսի 1999 թվականի N 395

քաղ. Երևան

 

ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել բաժնետիրական ընկերությունները` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) 7-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, լուծարվող բաժնետիրական ընկերությունների` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հիմնադիր լիազորություններ վերապահված պետական կառավարման մարմինների, բաժնետիրական ընկերությունների գտնվելու վայրի պետական կառավարման տարածքային մարմինների, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի ներկայացուցիչներին.

բ) բաժնետիրական ընկերությունների պարտատերերի պահանջների բավարարումից հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ բաժնետիրական ընկերությունների լուծարումից հետո պետական բաժնեմասին համապատասխան գույքը մասնավորեցնելու կամ վարձակալության հանձնելու վերաբերյալ:

3. Սահմանել, որ սույն որոշման համաձայն լուծարվող բաժնետիրական ընկերությունների լուծարման հաշվեկշիռները կազմելու օրվա դրությամբ այդ ընկերությունների դեբիտորական պարտքերն ստանալու իրավասությունը վերապահվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:

4. Բաժնետիրական ընկերությունների լուծարումից հետո պետական բաժնեմասին համապատասխան գույքը 20-օրյա ժամկետում հանձնել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության տնօրինությանը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունիսի 7-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հավելված
ՀՀ կառավարության 1999 թվականի
հունիսի 7-ի N 395 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

լուծարվող բաժնետիրական ընկերությունների

 

«ՄՆ էնդ Ռ» ՓԲԸ

«Շինարար-32 ՓԲԸ

«Վան տրանս» ՓԲԸ

«Աբովյանշին» ՓԲԸ

«Արմավիրի թռչնաբուծական ֆաբրիկա» ՓԲԸ

«Ավտոգենմաշ» ՓԲԸ

«Մասիս-2» ՓԲԸ

«Տնկոմշին» ՓԲԸ

«Հովտաշատի կաթնային տնտեսություն» ՓԲԸ

«Նոյեմբերյանի ավտոտրանսպորտային ճանապարհներ» ՊՓԲԸ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի ղեկավար

Է. Թադևոսյան