«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 օգոստոսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 օգոստոսի 2002 թվականի N 1266-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ա» կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 172 որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների։
3. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 370000,0 հազ. դրամ, այդ թվում՝ 340000, 0 հազ. դրամը պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգման ծախսեր» հոդվածով) և 30000,0 հազ. դրամը՝ պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման նախագծային աշխատանքների իրականացման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով)՝ համաձայն N 3 հավելվածի։
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշման 3-րդ կետում նշված հատկացումները կատարել հաստատված նախահաշիվների շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացված՝ փաստացի կատարված աշխատանքների կատարողական ակտերի հիման վրա։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազար դրամներով) | ||||||||||||||||||||||||
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 15 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազար դրամներով) | ||||||||||||||
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
NN |
Օբյեկտի անվանումը |
Գումարը |
1. |
Երևան-Գորիս-Մեղրի ավտոճանապարհի 151-րդ կմ հենապատի հիմնանորոգում |
10000,0 |
2. |
Երևան-Գորիս-Մեղրի ավտոճանապարհի 240-րդ կմ հենապատի հիմնանորոգում |
50000,0 |
3. |
Երևան-Գորիս-Մեղրի ավտոճանապարհի 263-րդ կմ հողապաստառի և ծածկի վերանորոգում |
25000,0 |
4. |
Երևան-Գորիս-Մեղրի ավտոճանապարհի 330-րդ կմ հողապաստառի և ծածկի վերանորոգում |
20000,0 |
5. |
Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 75-րդ կմ կամրջի մոտեցումների նորոգում |
5000,0 |
6. |
Պետխճուղի-Ջերմուկ ավտոճանապարհի 5+400-10+200 կմ հատվածի հիմնանորոգում |
197000,0 |
7. |
Լերմոնտով-Մարգահովիտ համայնքային ավտոճանապարհի Մարգահովիտ գյուղի կամրջի հիմնանորոգում |
33000,0 |
8. |
Նախագծային աշխատանքներ, այդ թվում՝ |
30000,0 |
|
ա) Մեղրի-Շվանիձոր-Նյուվադի-Ադրբեջանի սահման ավտոճանապարհի Մեղրի-Նյուվադի 22 կմ հատվածի նախագծի վերահաշվարկ |
1000,0 |
|
բ) Պետխճուղի-Շաքի-Սիսիան-Դաստակերտ ավտոճանապարհի հիմնանորոգում |
8000,0 |
|
գ) Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար ավտոճանապարհի հիմնանորոգում |
8000,0 |
|
դ) Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ավտոճանապարհի հիմնանորոգում |
5000,0 |
|
ե) Ճամբարակ-Թթուջուր-Նավուր ավտոճանապարհի Թթուջուր-Նավուր հատվածի հիմնանորոգում |
5000,0 |
|
զ) Թալին-Քարակերտ-Թուրքիայի սահման ավտոճանապարհի հիմնանորոգում |
3000,0 |
|
Ընդամենը |
370000,0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|