Գլխավոր տեղեկություն
Номер
N 11
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Тип
Исходный акт (-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2015.12.18/30(542)
Принят
Ֆինանսների նախարար
Дата принятия
11.12.2015
Подписан
Ֆինանսների նախարար
Дата подписания
11.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

11 դեկտեմբերի 2015 թ.

N 11

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 2-ԻՑ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 30-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ԵՎ «ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Մաքսային միության մաքսային օրենսգրքի`

1) 156-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն, մաքսային միության մաքսային տարածք ապրանքների ժամանումը իրականացվում է մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերով` մաքսային մարմինների աշխատանքային ժամերին: Ընդ որում, մաքսային սահմանը հատելուց հետո ապրանքները փոխադրողի կողմից պետք է ներկայացվեն մաքսային մարմիններին.

2) 160-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, փոխադրողը կամ այլ շահագրգիռ անձը պարտավոր է իրականացնել ներմուծված ապրանքների հայտարարագրմանը կամ ժամանակավոր պահպանության տեղակայմանն ուղղված գործառնություններ մաքսային մարմիններին ապրանքների ներկայացումից հետո երեք ժամվա ընթացքում, եթե այլ ժամկետ նախատեսված չէ մաքսային միության օրենսդրությամբ կամ անդամ պետության ազգային օրենսդրությամբ երկաթուղային կամ ջրային տրանսպորտով ապրանքների փոխադրման համար.

3) 170-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն, ապրանքների ժամանակավոր պահպանության ժամկետը երկու ամիս է, իսկ հայտարարատուի հիմնավորված դիմումի հիման վրա մաքսային մարմինը երկարաձգում է մինչև չորս ամիս, իսկ միջազգային փոստային առաքումներով, օդային տրանսպորտով ներմուծված` չպահանջված կամ չստացված ուղեբեռների դեպքում` վեց ամիս ժամկետով.

4) 185-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, մաքսային միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների մաքսային հայտարարագիրը ներկայացվում է մինչև ժամանակավոր պահպանության ժամկետի ավարտը, բացառությամբ Մաքսային միության մաքսային օրենսգրքով սահմանված դեպքերի: Միաժամանակ, 180-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, որպես մաքսային հայտարարագիր, կարող են օգտագործվել փոխադրման, առևտրային և կամ այլ փաստաթղթեր, որոնցում առկա են ապրանքների բացթողման համար անհրաժեշտ տեղեկություններ, իսկ 197-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, մաքսային միության մաքսային տարածք ներմուծված որոշակի կատեգորիաների ապրանքների մաքսային ձևակերպումների դեպքում այդպիսի ապրանքների բացթողումը կարող է իրականացվել մինչև մաքսային հայտարարագրի ներկայացումը` դիմումի հիման վրա.

5) 211-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, հայտարարատուի մոտ մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը ծագում է ներմուծված ապրանքների «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով մաքսային հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցելու պահից: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն, մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման մինչև «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների բացթողումը:

2. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի առաջին պարբերությամբ և «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են ԵՏՄ անդամ չհանդիսացող պետություններից «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմիններին ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գումարների վճարման ժամկետները` ներմուծման օրվանից 10 օրվա ընթացքում:

Առկա իրավիճակում տարաբնույթ են ընկալվում Մաքսային միության մաքսային օրենսգրքով, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքով և «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված` ԵՏՄ անդամ չհանդիսացող պետություններից «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գծով պարտավորությունների ծագման (առաջացման) և այդ պարտավորությունների կատարման հետ կապված ժամկետների որոշման հետ կապված հարցերը:

Մաքսային միության մաքսային օրենսգրքի վերը նշված հոդվածների, «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի առաջին պարբերության և «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների ճշգրիտ կիրառումն ապահովելու, այդ դրույթների ոչ հստակ ու տարաբնույթ ընկալումը բացառելու նպատակով և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածով՝ պաշտոնապես պարզաբանում եմ.

1. Այն դեպքերում, երբ ԵՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ներմուծվող ապրանքները հայտարարագրվում են «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով, օրենքով սահմանված դեպքերում վճարման ենթակա ավելացված արժեքի հարկը և (կամ) ակցիզային հարկը մաքսային մարմիններին վճարվում են մաքսային հայտարարագրի գրանցման օրվան հաջորդող տասնօրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների բացթողումը:

2. ԵՏՄ անդամ չհանդիսացող պետություններից «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների ներմուծման դեպքերում ապրանքների ներմուծման օրվան հաջորդող 10-օրյա ժամկետի ավարտից մինչև սույն պաշտոնական պարզաբանման 1-ին կետով սահմանված ժամկետը ներառվող օրերի համար «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված տույժերը չեն հաշվարկվում:

Նախարար`

Գ. Խաչատրյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան