Գլխավոր տեղեկություն
Номер
N 519
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.09.2000-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2000.09.14/22(120)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.08.2000
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.08.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.08.2000
Дата вступления в силу
24.09.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 oգոստոսի 2000 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 օգոստոսի 2000 թվականի N 519
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 153 հոդվածի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչությունը (այսուհետև` տեսչություն):

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի ստեղծումից հետո մեկօրյա ժամկետում կազմել տեսչության լուծարման հանձնաժողով և սկսել լուծարման գործընթացը:

3. Լուծարման հանձնաժողովին` ապահովել`

ա) տեսչության լուծարման գործընթացի իրականացումը.

բ) տեսչության խնդիրների և գործառույթների հետ անմիջական առնչություն ունեցող բոլոր փաստաթղթերի հանձնումը Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովին.

գ) տեսչության ֆինանսական և տնտեսական գործունեության հետ առնչվող բոլոր փաստաթղթերի հանձնումը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը.

դ) տեսչության աշխատողների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքները և երաշխիքները:

4. Տեսչության գույքը, այդ թվում` «ԳԱԶ 3110» մակնիշի (շասսի` 786734, թափք` XTH 311000X 02829), «ԳԱԶ 31029» մակնիշի (շասսի` 0411311, թափք` 0397365), «ՎԱԶ 21213» մակնիշի (թափք` 1361610) մեքենաները հանձնել Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի տնօրինությանը:

5. Լուծարման ընթացքում տեսչության ընթացիկ գործունեության ղեկավարման իրավասությունը վերապահել տեսչության լուծարման հանձնաժողովի նախագահին:

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչություն ստեղծելու մասին» N 757 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան