«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 օգոստոսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հուլիսի 2002 թվականի N 1173-Ն
ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ՆՄՈՒՇՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
«Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել՝
ա) բուսաբանական հավաքածուներ և առանձին նմուշներ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու ու Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության տարածքից բուսաբանական հավաքածուներ և առանձին նմուշներ արտահանելու ու Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու հայտի և թույլտվությունների ձևերը՝ համաձայն NN 2 և 3 հավելվածների:
|
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ՆՄՈՒՇՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքից բուսաբանական հավաքածուներ, այդ թվում՝ հերբարիումային և առանձին նմուշներ (թարմ և չոր) (այսուհետ՝ վայրի բույսեր) արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու կարգը:
Հերբարիումային նմուշները չորացված, հատուկ ռեժիմով պահպանվող բույսերը կամ դրանց առանձին մասերն են:
2. Հայաստանի Հանրապետության տարածքից վայրի բույսերն արտահանվում և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից տրված թույլտվության հիման վրա:
3. Հայաստանի Հանրապետության տարածքից վայրի բույսերի արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման թույլտվություն ստանալու համար ֆիզիկական և իրավաբանական անձինք (այսուհետ՝ հայտատու) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն են ներկայացնում հայտ, որի ձևը սահմանվում է սույն որոշման N 2 հավելվածով։
4. Հայտին կից ներկայացվում են՝
ա) արտահանման դեպքում՝ արտահանվող վայրի բույսի ձեռքբերումը (հավաք, մթերում, գնում և այլն) հաստատող փաստաթուղթը (պատճենը), բույսերի կարանտին իրականացնող համապատասխան լիազորված մարմնի կողմից տրված թույլտվության վկայականը կամ սերտիֆիկատը (պատճենը), ինչպես նաև ներմուծող երկրի համաձայնությունը կամ թույլտվությունը (պատճենը), եթե այդ երկրի օրենսդրությամբ սահմանված է համապատասխան կարգ.
բ) ներմուծման դեպքում՝ արտահանող երկրի համաձայնությունը կամ թույլտվությունը (պատճենը) տվյալ վայրի բույսի արտահանման համար կամ դրան փոխարինող փաստաթղթերը (մաքսային հայտարարագիր, արտահանող երկրի մաքսային մարմնի կողմից կնքված կամ այլ տեսքով վավերացված ապրանքն ուղեկցող փաստաթղթեր), եթե այդ երկրի օրենսդրությամբ սահմանված է համապատասխան կարգ:
5. Հայտն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը հայտատուին տալիս է համապատասխան թույլտվություն, իսկ մերժման դեպքում՝ գրավոր տեղեկացնում պատճառների մասին։
6. Հայտը մերժվում է, եթե՝
ա) բացակայում են սույն կարգի 4-րդ կետում նշված փաստաթղթերը կամ դրանցում ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը.
բ) հայտում նշված են արտահանող կամ ներմուծող երկրների ու միջազգային կարմիր գրքերում գրանցված հազվագյուտ և անհետացման վտանգված վայրի բույսեր, որոնց վերաբերյալ սույն կարգի 7-րդ կետով սահմանված կարգով տրված է բացասական եզրակացություն.
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:
7. Առանձին դեպքերում տվյալ վայրի բույսի արտահանման կամ ներմուծման բնապահպանական նպատակահարմարությունը որոշելու համար Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից կատարվում է հարցում համապատասխան կազմակերպություններին, կամ կազմակերպվում են մասնագիտական քննարկումներ՝ դրանց մասնակից դարձնելով գիտական և շահագրգիռ կազմակերպությունների մասնագետներին։
Մասնագիտական քննարկման են ենթակա նաև արտահանող կամ ներմուծող երկրների ու միջազգային կարմիր գրքերում գրանցված հազվագյուտ և անհետացման վտանգված վայրի բույսերի՝ գիտահետազոտական, մշակության մեջ ներդրման և բնական պայմաններում դրանց վերարտադրության նպատակներով արտահանման կամ ներմուծման համար ներկայացված հայտերը:
8. Վայրի բույսերի արտահանման և ներմուծման թույլտվություններին համապատասխան արտահանման և ներմուծման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ իր իրավասությունների սահմաններում:
9. Թույլտվություն տալու ժամկետի խախտումը, ինչպես նաև թույլտվության մերժումը կարող է բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
|
Ձև
Հ Ա Յ Տ
Հայաստանի Հանրապետության տարածքից բուսաբանական հավաքածուներ ԵՎ առանձին նմուշներ արտահանելու ԵՎ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու
______________________________________________________________(կազմակերպության անվանումը, քաղաքացիների դեպքում՝ անունը և ազգանունը)______________________________________________________________(հայտատուի հասցեն, գտնվելու վայրը)Խնդրում եմ թույլ տալ ներմուծել կամ արտահանել (ընդգծել) _____________________________________________________________________________(վայրի բույսի անվանումը, տեսակը)______________________________________________________________(քանակը (հատ) կամ կշիռը (կգ)Ձեռքբերման վայրը և ժամկետը ________________________________________________________________________________________________________Արտահանման կամ ներմուծման (ընդգծել) վայրը և նպատակը ___________________________________________________________________________ ______________________________________________________________Հայտին կից ներկայացնում եմ՝ ______________________________________________________________ ______________________________________________________________ ______________________________________________________________ __________________________________________________________________ _____________200 թ. _________________(ստորագրությունը)Կ. Տ. |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
|
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N_____
Հայաստանի Հանրապետության տարածքից բուսաբանական հավաքածուներ ու առանձին նմուշներ արտահանելու ԵՎ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու
Ուժի մեջ է մինչև ___ ________200 թ.Ներմուծել Հայաստանի Հանրապետություն __________________________(երկրի անվանումը)Արտահանել Հայաստանի Հանրապետությունից _______________________(երկրի անվանումը)Ուղարկողը ___________________________________________Ստացողը __________________________________________________________________________________________________(վայրի բույսի անվանումը)_____________________________________________________(քանակը (հատ) կամ կշիռը (կգ)Հավաքածուի նկարագրությունը և նմուշների քանակը (հատ) կամ կշիռը (կգ) _________________________________________________________Արտահանման կամ ներմուծման նպատակը _________________________________________________________________________________Հատուկ պայմաններ __________________________________________________________________________________________________________________________________________________________________Հայաստանի Հանրապետությանբնապահպանության նախարար _________________(ստորագրությունը)Կ. Տ. ___ __________200 թ. |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |