«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 օգոստոսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 օգոստոսի 2002 թվականի N 1164-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1037 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 24-ի «Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության, օգտագործման և պահպանության բնագավառներում լիազորված պետական կառավարման մարմինների իրավասությունները սահմանազատելու մասին» N 1037 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) որոշման 2-րդ կետի «բ» ենթակետից հանել «հատկապես» բառը.
բ) որոշման 3-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.
«ա) Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի և «Ընդերքն օգտակար հանածոների ուսումնասիրության և արդյունահանման նպատակով տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումից 3 ամիս հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ընդերքի օգտագործման ու պահպանության տեխնիկական և տեխնոլոգիական չափանիշների մշակման ու հաստատման վերաբերյալ»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|