Գլխավոր տեղեկություն
Номер
N 396
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.08.2000-07.08.2001)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2000.08.01/17(115)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.07.2000
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.07.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.07.2000
Дата вступления в силу
01.08.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
07.08.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան 
13 հուլիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հուլիսի 2000 թվականի N 396
քաղ. Երևան 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 359 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 29-ի «Երևանում «Հայաստան-01» ֆիլատելիայի միջազգային ցուցահանդես կազմակերպելու մասին» N 359 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 1-ին և 4-րդ կետերում «փոստի և հեռահաղորդակցության» բառերը փոխարինել «տրանսպորտի և կապի» բառերով.

բ) որոշման 2-րդ կետով հաստատված «Հայաստան-01» ֆիլատելիայի միջազգային ցուցահանդեսի կազմակերպման կոմիտեի կազմը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
մայիսի 29-ի N 359 որոշմամբ

 

Կ Ա Զ Մ

 

«Հայաստան-01» ֆիլատելիայի միջազգային ցուցահանդեսի կազմակերպման կոմիտեի 

 

Է. Մադաթյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար (կազմկոմիտեի նախագահ)

Ռ. Տոնոյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ (կազմկոմիտեի նախագահի տեղակալ)

Ա. Աղաբաբյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
(կազմկոմիտեի նախագահի տեղակալ)

Է. Կուրղինյան - Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահի տեղակալ

Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի տեղակալ

Մ. Երանոսյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման գլխավոր վարչության պետ

Ս. Ղարաբաղցյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության սփյուռքի հետ համագործակցության վարչության պետ

Ս. Սիմոնյան - «Նամականիշ» ՊՓԲԸ-ի գործադիր տնօրեն

Ա. Պետրոսյան - «Հայփոստ» ՊՓԲԸ-ի գործադիր տնօրեն

Ա. Քեչյան - Հայաստանի ֆիլատելիստների միության պատվավոր անդամ (Արգենտինա)

Ս. Մաթևոսյան -  ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կապի վարչության պետի տեղակալ (պատասխանատու քարտուղար)