Գլխավոր տեղեկություն
Номер
N 1
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Тип
Исходный акт (30.06.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2014.07.15/16(495)
Принят
Ֆինանսների նախարար
Дата принятия
30.06.2014
Подписан
Ֆինանսների նախարար
Дата подписания
30.06.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

30 հունիսի 2014 թ.

N 1

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 12 ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (06.12.2011թ., ՀՕ-334-Ն) 3-րդ հոդվածի 1-ին մասով կատարված փոփոխությունը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 29-ի N 1007-Ն որոշմամբ հաստատված` հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթների վերաբերյալ պարզաբանումների տրման կարգի 6-րդ կետով պաշտոնապես պարզաբանում եմ.

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2012 թվականի մարտի 1-ի «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետի կիրառության վերաբերյալ» N 12 պաշտոնական պարզաբանման 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) հանձնարարության կամ պրինցիպալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերի շրջանակներում ապրանքների (այդ թվում` հրատարակությունների) մատակարարման ու ծառայությունների մատուցման գործարքների դեպքում Օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, հանձնակատարի կամ գործակալի համար ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառություն է համարվում հանձնակատարին կամ գործակալին հասանելիք գումարը (վարձատրության և հանձնակատարի կամ գործակալի կողմից իր անունով կատարած ծախսերի դիմաց որպես փոխհատուցում վճարվող գումարը` առանց ԱԱՀ-ի).

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (06.12.2011թ., ՀՕ-334-Ն) ընդունմամբ հանձնարարության կամ պրինցիպալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերի հիման վրա կնքվող գործարքների մասով գործակալի կամ հանձնակատարի վարձատրությունը որպես հարկվող շրջանառություն դիտարկելու առումով 2003 թվականի հունվարի 1-ից, ըստ էության, փոփոխություն չի կատարվել:»:

 

ՀՀ ֆինանսների նախարար

Գ. Խաչատրյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան