Գլխավոր տեղեկություն
Номер
N 703
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.08.2001-23.04.2002)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.08.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.08.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.08.2001
Дата вступления в силу
06.08.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 օգոստոսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 օգոստոսի 2001 թվականի N 703
քաղ. Երևան

 

«N 1 ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ», «N 1 ՄԱՆԿԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ», «ԸՆՏԱՆԻՔԻ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԵՎ «ՀԱՏՈՒԿ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՈՒ ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «N 1 կլինիկական հիվանդանոց», «N 1 մանկական կլինիկական հիվանդանոց», «Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոն» և «Հատուկ պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունները` յուրաքանչյուրը 100 հազ. դրամ կանոնադրական կապիտալով:

2. «N 1 կլինիկական հիվանդանոց», «N 1 մանկական կլինիկական հիվանդանոց» ու «Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների գույքի կազմում ընդգրկել Երևանի քաղաքապետարանի տնօրինության 100 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով գույք, իսկ «Հատուկ պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմում` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության տնօրինության 100 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով գույք:

3. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված լիազորությունները «N 1 կլինիկական հիվանդանոց», «N 1 մանկական կլինիկական հիվանդանոց» և «Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների մասով վերապահել Երևանի քաղաքապետին, իսկ «Հատուկ պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության մասով` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:

4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Համալսարանական N 1 կլինիկական հիվանդանոց», «Համալսարանական N 1 մանկական հիվանդանոց», «Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության համալսարանական կենտրոն» և «Հատուկ համալսարանական պոլիկլինիկա» դուստր ձեռնարկությունները:

5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը`

ա) ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Համալսարանական N 1 կլինիկական հիվանդանոց», «Համալսարանական N 1 մանկական հիվանդանոց», «Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության համալսարանական կենտրոն» և «Հատուկ համալսարանական պոլիկլինիկա» դուստր ձեռնարկությունների լուծարման գործընթացը.

բ) 10-օրյա ժամկետում Երևանի քաղաքապետի հետ համատեղ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտատերերի պահանջները բավարարելուց հետո «Համալսարանական N 1 կլինիկական հիվանդանոց», «Համալսարանական N 1 մանկական հիվանդանոց», «Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության համալսարանական կենտրոն» և «Հատուկ համալսարանական պոլիկլինիկա» դուստր ձեռնարկությունների մնացած գույքը ներդնել համապատասխանաբար` «N 1 կլինիկական հիվանդանոց», «N 1 մանկական կլինիկական հիվանդանոց», «Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոն» ու «Հատուկ պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալներում:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի օգոստոսի 6-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան