Գլխավոր տեղեկություն
Номер
N 1044-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.08.2002-01.08.2011)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.08.14/33(208) Հոդ.745
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.07.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.07.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.07.2002
Дата вступления в силу
24.08.2002

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

30 հուլիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հուլիսի 2002 թվականի N 1044-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ և 17-րդ հոդվածի երկրորդ մասերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետությունում երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման լիցենզավորման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպումն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից տրվող լիցենզիայի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հուլիսի 24
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
հուլիսի 4-ի N 1044-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետությունում երկաթուղային տրանսպորտի բնագավառում լիցենզավորման հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, օրենսդրական այլ ակտերով և սույն կարգով:

2. Սույն կարգը սահմանում է երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման լիցենզավորման կարգը:

3. Երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաների պահանջներին համապատասխան:

4. Երկաթուղային տրանսպորտի գործունեությունը կազմակերպելու համար սույն կարգով տրված լիցենզիաները գործում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

5. Երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման լիցենզավորումն ու լիցենզիաների (այսուհետ՝ լիցենզիա) հատկացումն իրականացնում է լիազորված պետական կառավարման մարմինը (այսուհետ՝ լիցենզավորող մարմին)՝ լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

6. Լիցենզավորող հանձնաժողովի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարը:

7. Լիցենզավորված անձը երկաթուղային տրանսպորտի գործունեությունը կազմակերպելու ընթացքում պարտավոր է ապահովել սահմանված անվտանգության, հասարակական կարգի պաշտպանության, բնապահպանական ու սանիտարահամաճարակային, հիգիենիկ, հակահրդեհային նորմերի և կանոնների պահպանումը:

8. Իրավաբանական անձ հանդիսացող հայտատուները երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպումն իրականացնելու համար լիցենզավորող մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

ա) լիցենզիա ստանալու մասին հայտը, նշելով՝

իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեություն իրականացնելու վայրը,

լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.

բ) հայտին կցվում են՝

կանոնադրության պատճենը,

պետական գրանցման վկայականի պատճենը (բոլոր ներդիրներով),

հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) պատճենը,

անձնակազմի մասնագիտական որակավորումը կամ աշխատանքային փորձը հաստատող փաստաթղթի պատճենը:

9. Ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող հայտատուները երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպումն իրականացնելու համար լիցենզավորող մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

ա) լիցենզիա ստանալու մասին հայտը, նշելով՝

ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրը,

լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.

բ) հայտին կցվում են՝

անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենը,

հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) պատճենը,

մասնագիտական որակավորումը կամ աշխատանքային փորձը հաստատող փաստաթղթի պատճենը:

10. Արգելվում է հայտատուից պահանջել այնպիսի փաստաթղթեր, որոնք նախատեսված չեն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կարգով:

11. Լիցենզիան ստանալու համար ներկայացվող բոլոր փաստաթղթերը ցուցակագրվում են, որոնց պատճենները փաստաթղթերի ընդունման ժամկետի և լիցենզավորող մարմնի կողմից գրանցման նշումով ուղարկվում են հայտատուին:

12. Երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

13. Լիցենզիա ստանալու հայտը մերժվում կամ ընդունվում է լիցենզավորող մարմին այն մուտքագրվելու օրվանից ոչ ուշ, քան 30-օրյա ժամկետում:

14. Լիցենզիա ստանալու հայտը մերժելու մասին որոշման մեջ հստակ պետք է նշվեն մերժման պատճառներն ու իրավական հիմքերը:

15. Լիցենզիան ստորագրվում է լիցենզավորող մարմնի իրավասու պաշտոնատար անձի կամ նրան փոխարինող անձի կողմից և վավերացվում այդ մարմնի կնիքով:

16. Լիցենզիայի հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածում նշված հիմքերի առկայության դեպքում:

17. Լիցենզավորող մարմինը հայտատուին հանձնաժողովի որոշման մասին ծանուցում է այն ընդունվելուց հետո 3-օրյա ժամկետում:

18. Լիցենզիան տրվում է անժամկետ:

19. Լիցենզավորված իրավաբանական անձի վերակազմակերպման կամ նրա անվանման կամ գտնվելու վայրի փոփոխման, ինչպես նաև անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անվան կամ բնակության վայրի փոփոխման դեպքերում լիցենզիայի վերաձևակերպումը կատարվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածով սահմանված կարգով:

20. Լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման պահանջների և պայմանների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է լիցենզավորող մարմինը:

21. Լիցենզավորող մարմինն իր իրավասության սահմաններում իրավունք ունի ստուգումներ անցկացնելու լիցենզավորված անձի կողմից իրականացվող գործունեության՝ լիցենզավորման պահանջներին և պայմաններին համապատասխանության նպատակով:

22. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-22-րդ հոդվածներով սահմանված կարգով լիցենզավորող մարմինը վարում է լիցենզիաների գրանցամատյանները և կազմում լիցենզավորված անձանց անհատական գործերը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
հուլիսի 4-ի N 1044-Ն որոշման

 

Ձև

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  N

 

Տրվում է _________________________________________________

 

(իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ համար՝
անունը, ազգանունը և բնակության վայրը)

 

Գործունեության տեսակը՝

երկաթուղային տրանսպորտի
գործունեության կազմակերպում

 

Լիցենզիայի գործողության ժամկետը՝

անժամկետ

 

Լիցենզիան տալու ամսաթիվը

__________________________

_________________________________________________________

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

_____________

______________

 

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան