Գլխավոր տեղեկություն
Номер
N 1406-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (03.10.2002-09.04.2003)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.11.02/68(440) Հոդ.946
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.08.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.08.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.09.2002
Дата вступления в силу
03.10.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 սեպտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 օգոստոսի 2002 թվականի N 1406-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության արխիվային գործի գործակալության ենթակայության պետական արխիվները (այսուհետ` պետական հիմնարկներ)` համաձայն N 1 հավելվածի, վերակազմավորման ձևով վերակազմակերպել պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` պետական կազմակերպություններ)` համաձայն N 2 հավելվածի:

2. Պետական կազմակերպությունների գործունեության առարկան և նպատակներն են պատմամշակութային ժառանգության` Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի (հավաքածուի) փաստաթղթերի պահպանումը, հաշվառումը, համալրումը, օգտագործումը, հրապարակումն ու հանրահռչակումը:

3. Պետական կազմակերպությունները, օրենքին կամ հիմնադրի որոշմանը համապատասխան, սահմանված կարգով իրականացնում են ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները` արխիվային վավերագրերի հրատարակություն, փաստաթղթերի պատճենների տրամադրում, ֆիզիկական և իրավաբանական անձանց արխիվագիտական ծառայությունների մատուցում:

4. Սահմանել, որ պետական հիմնարկների տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող գույքը` բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնվում է պետական կազմակերպություններին:

Պետական հիմնարկների տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել վերակազմակերպված համապատասխան պետական կազմակերպություններին` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով, Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:

5. Պետական կազմակերպությունների կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասի և 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «դ», «ե», «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության արխիվային գործի գործակալությանը:

6. Պետական կազմակերպությունների գործունեությունը ֆինանսավորել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7. Պետական կազմակերպությունների ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է նրա կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար` հետևյալ ուղղություններով`

ա) պետական կազմակերպության աշխատանքային գործունեությունն ապահովող գույքի և նյութերի ձեռքբերում.

բ) Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի (հավաքածուի) մասին տեղեկատվություն ներկայացնելն ու հանրահռչակման միջոցառումների իրականացում (գովազդներ, հայտարարություններ, խորհրդակցություններ և այլն).

գ) արխիվային գործին վերաբերող գրականության ձեռքբերում, Հայաստանի ազգային արխիվային ֆոնդին (հավաքածուին) վերաբերող տեղեկությունները հասարակությանը մատչելի դարձնելու նպատակով գրքույկների և տեղեկագրերի հրատարակման կազմակերպում.

դ) պետական կազմակերպության աշխատողների կենսաապահովման բարձրացում` պարգևատրումների, հավելավճարների և խրախուսման այլ ձևերով.

ե) պետական կազմակերպության տեխնիկական հագեցվածության բարելավում, այդ թվում` հիմնական միջոցների ձեռքբերում.

զ) պետական կազմակերպության աշխատողների մասնագիտական որակավորման բարձրացման նպատակով դասընթացների կազմակերպում կամ մասնակցություն կազմակերպված դասընթացներին.

է) լիազորված մարմնի կողմից և պետական կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ ուղղություններ:

8. Պետական կազմակերպությունների պետական ռեգիստրում գրանցման, ինչպես նաև կնիքների պատրաստման թույլտվություն տալու նպատակով «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեից` համաձայն «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժէ» կետի, իսկ սույն որոշմանը համապատասխան հանձնվող գույքի գրանցման և հաշվապահների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով տվյալ պետական հիմնարկի պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:

9. Մինչև վերակազմակերպումը` պետական հիմնարկներին Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեից տրամադրված հատկացումները ներառել վերակազմակերպումից հետո պետական կազմակերպությունների հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվելիք պայմանագրում:

10. Սահմանել, որ «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված պետական արխիվների համակարգն են կազմում սույն որոշմամբ վերակազմակերպված պետական արխիվները:

11. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի մշտական պահպանությունն իրականացնող պետական արխիվների համակարգը հաստատելու մասին» N 501 որոշման 1-ին կետը:

12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. օգոստոսի 30
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
օգոստոսի 22-ի N 1406-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎՆԵՐԻ

 

NN
ը/կ

Պետական արխիվի անվանումը

1. Հայաստանի Հանրապետության պատմության կենտրոնական պետական արխիվ
2. Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության կենտրոնական պետական արխիվ
3. Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական կազմակերպությունների փաստաթղթերի կենտրոնական պետական արխիվ
4. Հայաստանի Հանրապետության արվեստի, գրականության և մամուլի փաստաթղթերի կենտրոնական պետական արխիվ
5. Հայաստանի Հանրապետության գիտատեխնիկական փաստաթղթերի կենտրոնական պետական արխիվ
6. Երևան քաղաքի պետական արխիվ
7. Արագածոտնի մարզի պետական արխիվ
8. Արարատի մարզի պետական արխիվ
9. Արմավիրի մարզի պետական արխիվ
10. Գեղարքունիքի մարզի պետական արխիվ
11. Լոռու մարզի պետական արխիվ
12. Կոտայքի մարզի պետական արխիվ
13. Շիրակի մարզի պետական արխիվ
14. Սյունիքի մարզի պետական արխիվ
15. Վայոց ձորի մարզի պետական արխիվ
16. Տավուշի մարզի պետական արխիվ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
օգոստոսի 22-ի N 1406-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԱՐԽԻՎՆԵՐԻ

 

NN
ը/կ

Պետական ոչ առևտրային կազմակերպության անվանումը

1. Հայաստանի Հանրապետության պատմության արխիվ
2. Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության արխիվ
3. Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական պատմության արխիվ
4. Հայաստանի Հանրապետության մշակույթի պատմության արխիվ
5. Հայաստանի Հանրապետության գիտատեխնիկական արխիվ
6. Երևան քաղաքի արխիվ
7. Արագածոտնի մարզի արխիվ
8. Արարատի մարզի արխիվ
9. Արմավիրի մարզի արխիվ
10. Գեղարքունիքի մարզի արխիվ
11. Լոռու մարզի արխիվ
12. Կոտայքի մարզի արխիվ
13. Շիրակի մարզի արխիվ
14. Սյունիքի մարզի արխիվ
15. Վայոց ձորի մարզի արխիվ
16. Տավուշի մարզի արխիվ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան