«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
31 հուլիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հուլիսի 2001 թվականի N 689
քաղ. Երևան
«ԴՈՂԱԳՈՐԾ-1» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ, ԹԻԷՍ-ԻՆՎԵՍԹՄԵՆԹ ՔՈՌՓ. (TS-INVESTMENT CORP.) (ԱՄՆ) ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 136 ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Թիէս-Ինվեսթմենթ Քոռփ. (TS-INVESTMENT CORP.) (ԱՄՆ) ընկերության կողմից «Դողագործ-1» բաց բաժնետիրական ընկերությունում ներդրում կատարելու առաջարկը, այդ ընկերության հետ վարված բանակցության արդյունքները և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 24-ի N 136 որոշման 2-րդ կետի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախաձեռնել «Դողագործ-1» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը լրացուցիչ սովորական անվանական բաժնետոմսերի տեղաբաշխման ճանապարհով:
2. «Դողագործ-1» բաց բաժնետիրական ընկերության լրացուցիչ սովորական անվանական բաժնետոմսերի տեղաբաշխումն իրականացնել հետևյալ պայմաններով`
տեղաբաշխվող բաժնետոմսերի քանակը և ձևը` 75000 սովորական անվանական բաժնետոմս.
տեղաբաշխման գինը` 10000 հազ. դրամ.
տեղաբաշխման ժամկետը` մինչև 2001 թվականի օգոստոսի 31-ը:
3. Հավանություն տալ «Դողագործ-1» բաց բաժնետիրական ընկերության լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի տեղաբաշխման ընթացակարգի և ձեռքբերման պայմանների մասին« պայմանագրի ընդհանուր դրույթներին:
4. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` նախաձեռնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Դողագործ-1» բաց բաժնետիրական ընկերության և Թիէս-Ինվեսթմենթ Քոռփ. (TS-INVESTMENT CORP.) ընկերության միջև «Դողագործ-1» բաց բաժնետիրական ընկերության լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի տեղաբաշխման ընթացակարգի և ձեռքբերման պայմանների մասին« պայմանագրի կնքումը:
5. «Դողագործ-1» բաց բաժնետիրական ընկերության գործունեության արդյունքում «Դողագործ» բաց բաժնետիրական ընկերությանը վճարված շահաբաժիններն ուղղել «Դողագործ» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունների մարմանը:
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը` 3-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն` «Դողագործ» բաց բաժնետիրական ընկերությանը պատկանող «Դողագործ-1» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի վաճառքի ճանապարհով «Դողագործ» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունների մարման վերաբերյալ:
7. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քննարկել և հաստատել «Դողագործ-1» բաց բաժնետիրական ընկերության ներկայացրած հայտով ջրօգտագործման, ինչպես նաև արտահոսքերի ու արտանետումների սահմանաքանակները և նրա հետ կնքել համապատասխան պայմանագրեր:
8. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` թույլատրել «Դողագործ-1» բաց բաժնետիրական ընկերությանն իրականացնել արտադրական գործունեություն` ընկերությանը հանձնված մասնաշենքերի նախագծային փաստաթղթերով սահմանված 7 բալ սեյսմակայունության նորմատիվներին համապատասխան:
9. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` ֆինանսավորման առկայության դեպքում ապահովել «Դողագործ-1» բաց բաժնետիրական ընկերության ներկայացրած հայտով բնական գազի, էլեկտրաէներգիայի և գոլորշու մատակարարումը և նրա հետ կնքել համապատասխան պայմանագրեր:
10. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 24-ի «Դողագործ» բաց բաժնետիրական ընկերության գործունեության կարգավորման միջոցառումների մասին» N 136 որոշման 4-րդ կետը:
11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 31-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |