«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
20 հուլիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հուլիսի 2001 թվականի N 665
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետի «ը» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանն իր տնօրինության` Երևանի Դավիթ Անհաղթի 10 հասցեում գտնվող գույքը` բաղնիք-լվացքատան և թեյարանի շենքը, վաճառել Համահայկական երիտասարդական հիմնադրամին:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի վաճառքի գինը սահմանել դրա մնացորդային արժեքի չափով` 1534953 դրամ:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
4. Սահմանել, որ գնորդը`
ա) վճարումներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
բ) պարտավոր է իր հաշվին կատարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 20-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|