Գլխավոր տեղեկություն
Номер
N 379
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.05.2001-10.01.2008)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2001.05.18/14(146) Հոդ.365
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.05.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.05.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.05.2001
Дата вступления в силу
03.05.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.01.2008

040.0379.03.05.01

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
3 մայիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 մայիսի 2001 թվականի N 379
քաղ. Երևան

 

ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 27-ի «Նախագծային աշխատանքներ իրականացնող ընկերությունների կողմից վարձակալական հիմունքներով տարածքների օգտագործումը կանոնակարգելու մասին» N 50 որոշման 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել նախագծային աշխատանքներ իրականացնող ընկերություններին անհատույց օգտագործման տրամադրվող տարածքների նորմատիվները (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետով հաստատված նորմատիվների համաձայն նախագծային աշխատանքներ իրականացնող ընկերություններին տրամադրվող տարածքների հաշվարկումը` ելնելով յուրաքանչյուր ընկերության պայմանագրի կնքման պահին փաստացի տվյալներից, և նրանց հետ տարածքների անհատույց օգտագործման պայմանագրերի կնքումն ու գույքային իրավունքների պետական գրանցումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մայիսի 3-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
մայիսի 3-ի N 379 որոշմամբ

 

Ն Ո Ր Մ Ա Տ Ի Վ Ն Ե Ր

 

ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

NN
ը/կ

Հաշվարկվող տարածքը

Չափման միավորը
(քառ. մ)

1. Նախագծողի համար 6
2. Վարչական աշխատողի համար (հաշվապահություն, արտադրական բաժին, մեքենագրական բաժին և այլն) 4
3. Կազմակերպության տնօրենի համար
Խորհրդակցությունների սենյակ
Գլխավոր ինժեների համար
Կազմակերպության ղեկավարի տեղակալի համար
36
24 քառ. մ` 30 տեղի համար
24
18
4. Համատեղ ընդունարան (տնօրենի և գլխավոր ինժեների համար) 18
5. Խորհրդակցությունների դահլիճ 90
6. Մակետավորման սենյակ (աշխատողների թիվը ըստ առաջադրանքի և կազմակերպության պրոֆիլի) 36 քառ. մ` 3 աշխ. դեպքում
54 քառ. մ` 4 աշխ. դեպքում
72 քառ. մ` 5 աշխ. դեպքում
7. Տեխնիկական գրադարան 54
8. Տեխնիկական արխիվ 72
9. Նախագծային աշխատասենյակ 36
10. Գծագրերի, փաստաթղթերի բազմացման և պատճենահանման ծառայություն 182
11. Լաբորատորիաներ նախագծային առաջադրանքների ծավալների հիման վրա
12. Գրունտների հետազոտման և պահեստավորման սենյակ 160
13. Ավտոմատ հեռախոսի կայան 15
14. Ճաշարան
այդ թվում`
դահլիճ
նախասրահ
արտադրամաս
պահեստներ
60
15. Մեխանիկական և ստեղծագործական արհեստանոց 54
16. Պահեստներ 42

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.12.2007, N 1490-Ն 10.01.2008, N 379
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան