«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«16» հունիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունիսի 2001 թվականի N 537
«ՇԻՐԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության ու վերականգնման աշխատանքներն արդյունավետ համակարգելու, միասնական ծրագրով ու գիտամեթոդական սկզբունքներով վարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Շիրակ» պետական փակ բաժնետիրական ընկերության (հուշարձանների վերականգնման արվեստանոց) բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությանը:
2. Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությանը` մեկամսյա ժամկետում «Շիրակ» պետական փակ բաժնետիրական ընկերության հիմնադիր փաստաթղթերը համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 5-րդ գլխի դրույթներին:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 21-ի «Գյումրի քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությունը, վերականգնումը և օգտագործումը բարելավելու միջոցառումների մասին» N 190 որոշումը` «Շիրակ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը վերաբերող մասով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունիսի 16-ից: