«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
28 հունիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հունիսի 2001 թվականի N 574
քաղ. Երևան
ՄԻ ՇԱՐՔ ԼՈՒԾԱՐՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածին համապատասխան և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 1-ի «Մի շարք բաժնետիրական ընկերությունների և ձեռնարկությունների լուծարման, Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ մասնակիորեն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 726 որոշման 7.3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Հաշվեկշռային մեթոդով 614 հազ. դրամ գնահատված` լուծարված մեխանիկական վերանորոգման գործարանի Այնթափի բազայի գույքը որպես ամբողջական մեկ միավոր (ամբողջությամբ) մասնավորեցնել դասական աճուրդով:
1.2. Սահմանել գույքի վաճառքի մեկնարկային գինը` 614 հազ. դրամ:
1.3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` մեկամսյա ժամկետում կազմակերպել աճուրդի անցկացումը:
1.4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
2.1. «Փոքր» օբյեկտների համար սահմանված գնահատման կարգով 16139 հազ. դրամ գնահատված` լուծարված Աղվերանի «Երկրաբան» պանսիոնատի գույքը որպես ամբողջական մեկ միավոր մասնավորեցնել մրցույթով:
2.2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
2.3. Սահմանել գույքի վաճառքի նվազագույն գինը` 4040 հազ. դրամ:
2.4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
ա) մասնավորեցվող գույքի համար առաջարկվող գինը.
բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով:
2.5. Մրցույթի մասնակցության կանխավճարի չափը սահմանել գույքի գնահատված մեծության 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
2.6. Մրցույթի հաղթողը մասնավորեցվող գույքի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
2.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
3.1. «Փոքր» օբյեկտների համար սահմանված գնահատման կարգով 8620 հազ. դրամ գնահատված` լուծարված «Ծովինար լճի վրա» պանսիոնատի գույքը որպես ամբողջական մեկ միավոր (ամբողջությամբ) մասնավորեցնել դասական աճուրդով:
3.2. Սահմանել գույքի վաճառքի մեկնարկային գինը` 4310 հազ. դրամ:
3.3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` մեկամսյա ժամկետում կազմակերպել աճուրդի անցկացումը:
3.4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
4.1. Հաշվեկշռային մեթոդով 4823 հազ. դրամ գնահատված` լուծարված անասնատնտեսական ֆերմայի գույքը որպես ամբողջական մեկ միավոր (ամբողջությամբ) մասնավորեցնել դասական աճուրդով:
4.2. Սահմանել գույքի վաճառքի մեկնարկային գինը` 1210 հազ. դրամ:
4.3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` մեկամսյա ժամկետում կազմակերպել աճուրդի անցկացումը:
4.4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունիսի 28-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|