Գլխավոր տեղեկություն
Номер
N 200
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.03.2002-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.04.01/11(186) Հոդ.200
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.03.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.03.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.03.2002
Дата вступления в силу
06.03.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 մարտի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 մարտի 2002 թվականի N 200
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում պետական կառավարման համակարգի բարեփոխումների իրականացման, ինչպես նաև «Պետական կառավարչական հիմնարկների մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության ենթակայության զբաղվածության հանրապետական ծառայությունը և դրա մարզային ու տարածքային կենտրոնները վերակազմավորել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կազմում գործող «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալության՝ հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:

2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության համակարգում գործող բժշկասոցիալական հանձնաժողովները վերակազմավորել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կազմում գործող Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության՝ հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:

3. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը՝ երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի հետ համատեղ՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել՝ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, ինչպես նաև՝ առաջարկություններ այլ իրավական ակտերում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 6-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան