Գլխավոր տեղեկություն
Номер
N 30
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.02.1999-01.11.2007)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1999.01.29/1(67)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.01.1999
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.01.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.01.1999
Дата вступления в силу
08.02.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.11.2007

040.0030.20.01.99

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

20 հունվարի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունվարի 1999 թվականի N 30

քաղ. Երևան

 

ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՏՄՈՒՃԱՆԻ (ԹԻԿՆՈՑԻ) ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել դատավորի պատմուճանի (թիկնոցի) նկարագիրը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 1999 թվականի

հունվարի 20-ի N 30 որոշման

 

ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՏՄՈՒՃԱՆԻ (ԹԻԿՆՈՑԻ) ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

1. Դատավորի պատմուճանը (այսուհետև` պատմուճան) երկար թիկնոց է, որն ագուցվում է առջևից կամ բաց է թողնվում ազատ վիճակում:

2. Պատմուճանը կարվում է սև մետաքսյա կտորից:

3. Պատմուճանի առաջամասում երկու ուսագլխից արվում է մի քանի խոշոր ծալք: Ծալքեր են արվում նաև թևքերին` պատմուճանի արտահայտչականությունն ընդգծելու համար:

4. Պատմուճանի առաջամասն ամրացվում է շղթայով:

5. Պատմուճանի պարանոցի բացվածքը սրտաձև է (տղամարդկանց համար` վերնաշապիկի և փողկապի լրացմամբ):

6. Պատմուճանի թևքերը երկար են և լայն` դրվագրված նույն կտորից նեղ թեզանիքով (մանժետ) կամ առանց դրա:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Է. Թադևոսյան