«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
30 մայիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 2001 թվականի N 470
քաղ. Երևան
«ՊՐՈՄԵՏԵՅ-ԽԻՄՊՐՈՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՓԱԿՈՒՂԻՆԵՐ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան ու ջերմաէլեկտրակայան տանող երկաթուղային մերձատար փակուղիների տեխնիկական վիճակը բարելավելու և շահագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` «Հայաստանի Հանրապետության երկաթուղու ենթակառուցվածքներ» պետական փակ բաժնետիրական ընկերության Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան և ջերմաէլեկտրակայան տանող (համապատասխանաբար 3433 գծամետր երկարությամբ` 3066060 դրամ հաշվեկշռային արժեքով, և 900 գծամետր երկարությամբ` 4033170 դրամ հաշվեկշռային արժեքով) երկաթուղային մերձատար փակուղիները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վաճառել «Պրոմետեյ-Խիմպրոմ» փակ բաժնետիրական ընկերությանը:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված երկաթուղային մերձատար փակուղիների վաճառքի գինը սահմանել 6,7 մլն դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը, որը կազմում է երկաթուղագծերի մետաղական մասերի (580 տ)` որպես սև մետաղի ջարդոնի արժեքի 30 տոկոսը:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` երկաթուղային մերձատար փակուղիների վաճառքից ստացված գումարը նպատակաուղղել երկաթուղու Շահալի-Փամբակ վազուրդի 2639-րդ կիլոմետրի եռաթռիչ մետաղական ուղեանցման հակակոռոզիական շերտի վերականգնմանը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |