040.0123.13.02.02
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 փետրվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 փետրվարի 2002 թվականի N 123
քաղ. Երևան
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ
«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետին բնակարանի համար տրամադրվող հավելավճարի չափը՝ ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված ծախսերը կատարել ՀՀ 2002 թվականի պետական բյուջեով օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների պահպանման ծախսերի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը՝ մինչև 2002 թվականի հուլիսի 1-ը սույն որոշման հավելվածում նշված հավելավճարի չափը գերազանցող բնակարանի վարձավճարը համապատասխանեցնել հավելվածում նշված հավելավճարի չափին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի փետրվարի 13-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հավելված |
Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետին բնակարանի համար տրամադրվող հավելավճարի չափը
(ԱՄՆ-ի դոլար) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Ծանոթագրություն:
Արտակարգ և լիազոր դեսպանների ու ներկայացուցչության ղեկավարների բնակարանների վարձակալման վճարումների հարցը որոշվում է ԱԳՆ-ի համաձայնությամբ:
** Յուրաքանչյուր երեխայի համար նշված հավելավճարն ավելացվում է դրա 5 տոկոսի չափով:
*** Նշված դեսպանությունում դիվանագետները բնակվում են դեսպանության շենքում:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |