Գլխավոր տեղեկություն
Номер
N 113
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.03.2002-26.04.2002)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.03.07/9(184) Հոդ.131
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.02.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.02.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.02.2002
Дата вступления в силу
07.03.2002

040.0113.07.02.02

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 փետրվարի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 փետրվարի 2002 թվականի N 113
քաղ. Երևան

 

2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Սոցիալական աջակցության հասցեականության մեծացման և 2002 թվականի աղքատության ընտանեկան նպաստի ու միանվագ դրամական օգնության վճարման աշխատանքների կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ժամանակավորապես կասեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման ու վճարման կարգի մասին» N 350 որոշման 5-րդ կետի, այդ որոշմամբ հաստատված կարգի 1-ին գլխի 6-րդ և 7-րդ կետերի և 5-րդ գլխի դրույթների գործողությունը:

2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` մինչև 2002 թվականի մարտի 1-ը` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ընտանիքի անապահովության սահմանային մեծության միավորի, բազային նպաստի, ընտանիքի յուրաքանչյուր անդամին տրվող հավելման չափի վերաբերյալ և աղքատության ընտանեկան նպաստի ու միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների ամսական չափն ըստ մարզերի` հաշվի առնելով սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում հաշվառված նպաստառու ընտանիքների թիվը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով աղքատության ընտանեկան նպաստի համար հատկացված ֆինանսական միջոցները:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 2002 թվականի հունվար, փետրվար, մարտ ամիսներին անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների փաստագրման աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով 2002 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունն ու սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններն ապահովել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով տնտեսական ծախսերի և գործուղումների համար նախատեսված գումարների առաջնահերթ ֆինանսավորմամբ:

4. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին` մինչև 2002 թվականի փետրվարի 12-ը Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը տրամադրել տեղեկատվություն կենսաթոշակառուների մասին` նշելով վերահաշվարկված կենսաթոշակների չափը` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 12-ի «Բազային կենսաթոշակի և յուրաքանչյուր տարվա աշխատանքային (ապահովագրական) ստաժի համար տրվող հավելման չափերը սահմանելու մասին» N 1092 որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան