«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«2» հունիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հունիսի 2001 թվականի N 486
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 372 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «ա» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 06 խմբի 05 ենթախմբի «6. Տնակային տնտեսություններին էլեկտրաէներգիայի ծախսերի փոխհատուցում» ծրագրով նախատեսված հատկացումները պակասեցնել 30500 հազ. դրամով, այդ թվում` Լոռու մարզպետարանի գծով` 30500 հազ. դրամ, որից` 2001 թվականի 1-ին կիսամյակում` 22400 հազ. դրամ, 2001 թվականի 4-րդ եռամսյակում` 8100 հազ. դրամ` նույն չափով ավելացնելով 14 խմբի 06 ենթախմբի «11. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» ծրագրի գծով նախատեսված հատկացումները:
2. Վանաձոր, Սպիտակ եւ Ստեփանավան քաղաքներում տնակների հեռացման ու այդ տարածքների բարեկարգման աշխատանքներն իրականացնելու նպատակով Լոռու մարզպետարանին հատկացնել 30500 հազ. դրամ` համապատասխանաբար 17400, 11100 եւ 2000 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությանը` սույն որոշման 2-րդ կետով նախատեսված աշխատանքների ֆինանսավորման համար Լոռու մարզպետարանին հատկացնել` 2001 թվականի 1-ին կիսամյակում` 22400 հազ. դրամ, 4-րդ եռամսյակում` 8100 հազ. դրամ` մարզպետարանի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություն ներկայացված համապատասխան նախագծանախահաշվային փաստաթղթերի եւ կատարողական ակտերի հիման վրա:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 30-ի «2000-2001 թվականների ջեռուցման սեզոնում Լոռու եւ Շիրակի մարզերի տնակային տնտեսությունների ջեռուցման համար պետական աջակցության մասին» N 372 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը` որոշման 2-րդ կետում «35 մլն դրամի» բառերը փոխարինել «4.5 մլն դրամի» բառերով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունիսի 2-ից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|