Գլխավոր տեղեկություն
Номер
N 297
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.07.2001-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.05.02/13(145) Հոդ.312
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.04.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.04.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.04.2001
Дата вступления в силу
02.07.2001

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

12 ապրիլի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 ապրիլի 2001 թվականի N 297
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 239 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է .

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրանքի և ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման մասին» N 239 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի ցանկում`

ա) ցանկը «8516 (բացի 8516 80; 8516 90)

Էլեկտրական կենցաղային տաքացնող
սարքեր, ջրաջեռուցիչներ, եռոցներ»

 

 տողից հետո լրացնել հետևյալ նոր տողերով.

 

«8517 11 000

Անհաղորդալար խոսափողով հեռախոսային ապարատներ` լարային կապի համար»

 

8517 30 000

Կոմուտատորներ` հեռախոսային կամ հեռագրային կապի համար

 

8517 50

Ապարատներ` կրող հաճախությամբ` հաղորդալարային կամ թվային հաղորդալարային կապի համակարգերի համար այլ

 

«8517 90

Մասեր (8517 50 100 ծածկագիր)`

կրող հաճախությամբ հաղորդալարային
կապի համակարգերի ապարատների համար».

 

բ) «8525 10 900: 8525 20 990

Ռադիոյի և հեռուստատեսային հաղորդիչներ` մինչև 1 կՎտ հզորությամբ»

 

տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«8525 10 900; 8525 20 910;

8525 20 990

Ռադիոհեռախոսային, ռադիոհեռագրային կապի, ռադիոհաղորդումների կամ հեռուստատեսային հաղորդիչ և ընդունիչ սարքավորումներ»,

 

որից հետո ցանկը լրացնել հետևյալ նոր տողով.

 

«8529 10 (բացի 8529 10 100;

8529 10 400; 8529 10 500)

Անտենաներ և անտենային անդրադարձիչներ` ցանկացած տեսակի, այդ արտադրանքների հետ օգտագործվող մասեր».

 

գ) «8536 20 100; 8536 61;

8536 69; 8536 90

Էլեկտրական սարքավորումներ` հոսանքի միացման, անջատման, ընդհատման, պաշտպանման համար»

 

տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«8536 20 100; 8536 41;
 8536 50 (բացի 8536 50 900);
8536 61; 8536 69; 8536 90

Էլեկտրական սարքավորումներ` հոսանքի միացման, անջատման, ընդհատման,
պաշտպանման և փոխարկման համար».

 

դ) «8544 59 800

էլեկտրական հաղորդալարեր» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«8544 20 000; 8544 41 100;

8544 49 200; 8544 59 800;

8544 70 000

Էլեկտրական հաղորդալարեր և մալուխներ»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից 2 ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան