Գլխավոր տեղեկություն
Номер
N 3
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.01.2000-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2000.01.20/1(99)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.01.2000
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.01.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.01.2000
Дата вступления в силу
07.01.2000

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

7 հունվարի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հունվարի 2000 թվականի N 3

քաղ. Երևան

 

ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ «ՆՈՐՈԳՇԻՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԸ ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Չարենցավանի «Նորոգշին» փակ բաժնետիրական ընկերության հանրակացարանը (քաղ. Չարենցավան, Շինարարների 1) անհատույց սեփականության իրավունքով հանձնել Չարենցավանի քաղաքային համայնքին:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` Կոտայքի մարզպետի և Չարենցավանի քաղաքային համայնքի ղեկավարի հետ համատեղ մեկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Չարենցավանի քաղաքային համայնքին հանձնման-ընդունման և գույքային իրավունքների պետական գրանցման գործընթացը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունվարի 7-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան