«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 հունիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 2002 թվականի N 700-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՇԱՔԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շաքիի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն համարվող 3527,7 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել`
ա) 3502,8 հեկտարը, որից` 380 հեկտար վարելահող, 227,8 հեկտար խոտհարք, 2005 հեկտար արոտ, 890 հեկտար այլ հողեր` գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում` 80 հեկտար վարելահողը և 10 հեկտար խոտհարքը` անհատույց սեփականության իրավունքով տրամադրելու, 10 հեկտար խոտհարքը` աճուրդով օտարելու համար.
բ) 2 հեկտարը` բնակավայրերի հողերի կատեգորիա, այդ թվում` 1,6 հեկտար խոտհարքը` բնակելի կառուցապատման նպատակով անհատույց սեփականության իրավունքով տրամադրելու, 0,4 հեկտար այլ հողերը` հասարակական կառուցապատման նպատակով.
գ) 19,5 հեկտար արոտը` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա, այդ թվում` 7,5 հեկտարը` ընդերքօգտագործման, 12 հեկտարը` արտադրական նշանակության օբյեկտների կառուցման համար.
դ) 3,4 հեկտար վարելահողը` հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա, այդ թվում` 1,7 հեկտարը` գերեզմանատան ընդլայնման, 1,7 հեկտարը` ջրավազանի սանիտարական գոտու ստեղծման համար:
2. Բնակավայրերի հողերի կատեգորիայից 1,3 հեկտար այլ հողեր փոխադրել հատուկ պահպանվող հողերի կատեգորիա` ջրավազանի սանիտարական գոտու ստեղծման համար:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՇԱՔԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |