Գլխավոր տեղեկություն
Номер
N 452
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.05.2001-22.01.2009)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.06.12/16(148) Հոդ.437
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.05.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.05.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.05.2001
Дата вступления в силу
24.05.2001

040.0452.24.05.01

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

24 մայիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 մայիսի 2001 թվականի N 452

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՈՆԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՈՒՄԻՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԻՈՆԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՌԱԴԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Միջուկային անվտանգության մասին» կոնվենցիայի 7-րդ և 8-րդ հոդվածներին, «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի փետրվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչության մասին» N 70 որոշման 1-ին կետին համապատասխան, ինչպես նաև իոնացնող ճառագայթումից պաշտպանության և իոնացնող ճառագայթման աղբյուրների անվտանգության պետական կարգավորումը միջազգային նորմերին համապատասխանեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչությանը վերապահել`

ա) Հայաստանի Հանրապետությունում իոնացնող ճառագայթումից պաշտպանության պետական կարգավորման իրավասությունը.

բ) Հայաստանի Հանրապետությունում իոնացնող ճառագայթման աղբյուրների անվտանգության պետական կարգավորման իրավասությունը:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում իոնացնող ճառագայթումից պաշտպանության և իոնացնող ճառագայթման աղբյուրների անվտանգության ապահովման միջոցառումների ժամանակացույցը (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մայիսի 24-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
մայիսի 24-ի N 452 որոշմամբ

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՈՆԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՈՒՄԻՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՈՆԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN ը/կ Միջոցառման անվանումը Կատարման ժամկետը Պատասխանատու կատարողները
1. Հայպետատոմհսկողության կանոնադրությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնելը մինչև
30.06.2001 թ.
Հայպետատոմհսկողություն
2. Հայպետատոմհսկողության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջև ժամանակավոր համաձայնագրի ստորագրում մինչև
15.06.2001 թ.
Հայպետատոմհսկողություն ՀՀ առողջապահության նախարարություն
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից Հայպետատոմհսկողությանը իոնացնող ճառագայթման աղբյուրների ու մասնագիտական ճառագայթահարման պետական գրանցամատյանների և դրանց վարման նպատակով ԱէՄԳ-ից ստացված սարքավորումների ու ծրագրային միջոցների փոխանցում մինչև
01.07.2001 թ.
Հայպետատոմհսկողություն ՀՀ առողջապահության նախարարություն
4. Հայաստանի Հանրապետությունում իոնացնող ճառագայթումից պաշտպանության և իոնացնող ճառագայթման աղբյուրների անվտանգության հարցերի վերաբերյալ օրենսդրական ակտերում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու և կարգավորող նոր փաստաթղթերի մշակման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը մինչև
01.09.2001 թ.
Հայպետատոմհսկողոլթյուն ՀՀ առողջապահության նախարարություն
5. Հայպետատոմհսկողության 2001 թվականի աշխատանքային պլանում փոփոխությունների կատարում մինչև
15.06.2001 թ.
Հայպետատոմհսկողություն
6. Հայաստանի Հանրապետությունում ճառագայթումից պաշտպանության և իոնացնող ճառագայթման աղբյուրների անվտանգության կարգավորման նպատակով Հայպետատոմհսկողությունը լրացուցիչ մասնագիտական անձնակազմով և ֆինանսական միջոցներով համալրելը 2002 թ.
1-ին եռամսյակ
Հայպետատոմհսկողություն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
08.01.2009, N 1-Ն 22.01.2009, N 452
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան