«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 ապրիլի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ապրիլի 2001 թվականի N 300
քաղ. Երևան
ՔԱՂԱՔԱՑԻ ՅՈՒՐԻԿ ՀՈՎԵՅԱՆԻ ԲՈՒԺՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով քաղաքացի Յուրիկ Հովեյանի հիվանդության բացառիկ բնույթը և Հայաստանի Հանրապետությունից դուրս նրա բուժման ծախսերը վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացնել 1500.0 հազ. դրամ` «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 05 խմբի («Առողջապահություն») 05 ենթախմբի («Առողջապահական այլ ծառայություններ և ծրագրեր») «5. Առողջապահական այլ ծառայությունների գծով պետական պատվեր» տողով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|