Գլխավոր տեղեկություն
Номер
N 3
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Тип
Исходный акт (13.02.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2013.04.02/10(454)
Принят
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата принятия
13.02.2013
Дата подписания
13.02.2013

 

Համաձայնեցված է
ՀՀ ֆինանսների նախարար
_____________________ Վ. Գաբրիելյան
 11 մարտի 2013 թ.

ՀՀ կառավարությանն առընթեր պետական
եկամուտների կոմիտեի նախագահ
___________________ Գ. Խաչատրյան
13 փետրվարի 2013 թ.
N 3

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՐԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 36-ՐԴ ԵՎ ՄԻՆՉԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ը ԳՈՐԾՈՂ «ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 11-ՐԴ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ «ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30.09.1997թ., ՀՕ-155) 36-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի և մինչև 2013 թվականի հունվարի 1-ը գործող «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27.12.1997թ., ՀՕ-183) 11-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն շահութահարկի (եկամտահարկի) վճարումից ազատվում են գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված հարկատուները` իրենց կողմից գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացված եկամտի, ինչպես նաև հիմնական միջոցների և այլ ակտիվների իրացումից ստացված և այլ եկամուտների մասով, եթե վերջիններիս տեսակարար կշիռը համախառն եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը:

2013 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (22.12.2010թ., ՀՕ-246) 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն գյուղատնտեսական արտադրությամբ զբաղված հարկ վճարողի համախառն եկամուտը նվազեցվում է գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացված եկամտի չափով, ինչպես նաև այլ գործունեությունից ստացված եկամտի չափով, եթե վերջինիս տեսակարար կշիռը գյուղատնտեսական և այլ գործունեությունից ստացված եկամուտների հանրագումարում չի գերազանցում տասը տոկոսը:

Այլ գործունեությունից ստացված եկամուտների տեսակարար կշիռը գյուղատնտեսական և այլ գործունեությունից ստացված եկամուտների հանրագումարում տասը տոկոսը գերազանցելու դեպքում այլ եկամուտների ամբողջ գումարի չափով համախառն եկամտից նվազեցում չի կատարվում:

Գյուղատնտեսական արտադրանք են համարվում կենդանիների կամ բույսերի կենսաբանական վերափոխման միջոցով վերջնական կամ միջանկյալ սպառման համար ստացվող, մասնավորապես` ձկնաբուծության արտադրանքը:

Հաշվի առնելով վերը նշվածը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.

ա) «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ և մինչև 2013 թվականի հունվարի 1-ը գործող «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ, ինչպես նաև 2013 թվականի հունվարի 1-ից հետո գործող «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածների համաձայն որպես ձկնաբուծության արտադրանքի իրացումից ստացված եկամուտներ շահութահարկի (եկամտահարկի/եկամտային հարկի) վճարումից ազատվում են (համախառն եկամտից նվազեցվում են) կենդանի ձկների և այլ ջրային կենդանիների (մանրաձկներից, նորածին ջրային կենդանիներից մինչև հասուն վիճակը) իրացումից ստացված եկամուտները.

բ) մաքրած, պաղեցված, սառեցված, չորացված, եփած, ապխտած, աղադրված, պահածոյացված ձկնեղենի, խեցեմորթների և կակղամորթների իրացումը, ինչպես նաև ձկան սուկիի, ձկնկիթի, ձկնկիթի փոխարինիչների և ձկներից, խեցեմորթներից ու կակղամորթներից այլ մթերքների իրացումը չի համարվում գյուղատնտեսական արտադրանքի իրացում և այդ արտադրանքի իրացումից ստացված եկամուտները հարկվում են շահութահարկով (եկամտահարկով/եկամտային հարկով) ընդհանուր սահմանված կարգով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան