Գլխավոր տեղեկություն
Номер
N 1188-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (08.09.2002-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.08.29/37(212) Հոդ.867
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.08.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.08.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.08.2002
Дата вступления в силу
08.09.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 օգոստոսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 օգոստոսի 2002 թվականի N 1188-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 173 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի աշխատանքային ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 173 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝

ա) որոշմամբ հաստատված ցանկի 180-րդ կետի 1-ին սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«180. Հողերի գոտևորման և օգտագործման սխեմաների մշակման ու հաստատման կարգի սահմանման միջոցառման կատարման ժամկետը սահմանել «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումից հետո՝ եռամսյա ժամկետում».

բ) ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1801-րդ կետով՝

 

1801. «Ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

քաղաքաշինական ընթացակարգերի օպտիմալացման առաջնահերթ միջոցառումների իրականացում

ՀՀ
քաղաքաշինության նախարարություն

2002 թ. օգոստոսի
3-րդ տասնօրյակ

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. օգոստոսի 12
Երևան