Գլխավոր տեղեկություն
Номер
N 290
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.04.2001-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.05.02/13(145) Հոդ.311
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.04.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.04.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.04.2001
Дата вступления в силу
12.04.2001

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

12 ապրիլի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 ապրիլի 2001 թվականի N 290
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 180 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 27-ի «Զինապարտների բուժհետազոտում անցկացնող բժշկական հիմնարկների ցանկը հաստատելու մասին» N 180 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի N 235 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված զինապարտների կցագրման, զորակոչի, զինվորական ծառայության անցնելու և վարժական հավաքի կանչվելու ժամանակ բուժհետազոտում անցկացնող բժշկական հիմնարկների ցանկի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«16.  Էնդոկրին հիվանդություններ  ՀՀ մարզերը 
Երևանի Կենտրոն, Նոր Նորք,
Նորք-Մարաշ, Ավան, Արաբկիր,
Դավթաշեն, Քանաքեռ-Զեյթուն,
Նուբարաշեն թաղային համայնքները
 «Արմենիա»
հանրապետական
բժշկական
կենտրոն
 Երևանի Էրեբունի, Մալաթիա-
Սեբաստիա, Աջափնյակ, Շենգավիթ թաղային համայնքները
«Էրեբունի»
բժշկական
կենտրոն»:  

  

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի ապրիլի 12-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան