Գլխավոր տեղեկություն
Тип
Исходный акт (15.03.2001-05.06.2001)
Первоисточник
ՀՀՊՏ 2001.04.11/11(143) Հոդ.255
Дата подписания
15.03.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.03.2001
Дата вступления в силу
15.03.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.06.2001
040.0201.15.03.01
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
15 մարտի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մարտի 2001 թվականի N 201
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 696 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման աշխատանքների կատարման ժամանակացույցը հաստատելու մասին» N 696 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված ժամանակացույցը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԲԱՇԽՈՂ ՉՈՐՍ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ
NN ը/կ |
Աշխատանքի անվանումը |
Կատարման ժամկետը |
1 |
2 |
3 |
1. |
ՀՀ կառավարության կողմից մասնավորեցման աշխատանքների կատարման ժամանակացույցի և մրցութային հանձնաժողովի գործունեության կանոնակարգի հաստատումը |
19.10.2000 թ. |
2. |
Մրցութային հանձնաժողովի կողմից մասնավորեցման աշխատանքների կատարման ժամանակացույցը մրցույթի մասնակիցներին առաքելը |
25.10.2000 թ. |
3. |
ՀՀ կառավարության իրավական խորհրդատուի կողմից մրցույթին առնչվող փաստաթղթերը (հայերենով և անգլերենով) մրցութային հանձնաժողովին ներկայացնելը |
30.10.2000 թ. |
4. |
ՀՀ կառավարության իրավական խորհրդատուի կողմից օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկությունները մրցութային հանձնաժողովին տրամադրելը |
մինչև 07.11.2000 թ. |
5. |
Մրցութային հանձնաժողովի կողմից մրցութային փաստաթղթերի նախագծերի առաջին տարբերակի քննարկումը |
07.11.2000 թ. 15.11.2000 թ. |
6. |
Մրցութային հանձնաժողովի կողմից հավանության արժանացած մրցութային փաստաթղթերի նախագծերի առաջին տարբերակը մրցույթի մասնակիցներին առաքելը |
16.11.2000 թ. |
7. |
ՀՀ կառավարության իրավական խորհրդատուի կողմից մասնավորեցման գործընթացին առնչվող օրենսդրական ակտերի նախագծերը մրցութային հանձնաժողովին ներկայացնելը |
մինչև 24.11.2000 թ. |
8. |
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական առաջարկությունների նախագծերի հաստատումը |
մինչև 30.11.2000 թ. |
9. |
ՀՀ Ազգային ժողովի կողմից օրենսդրական առաջարկությունների ընդունումը |
մինչև 2001 թ. մարտի 15-ը |
10. |
ՀՀ կառավարության իրավական խորհրդատուի կողմից մրցութային վերջնական փաստաթղթերի նախագծերը (հայերենով և անգլերենով) մրցութային հանձնաժողովին ներկայացնելը |
26.02.2001 թ. |
11. |
ՀՀ կառավարության կողմից մրցութային վերջնական փաստաթղթերի հաստատումը |
09.03.2001 թ. |
12. |
Մրցութային վերջնական փաստաթղթերը մրցույթի մասնակիցներին առաքելը |
14.03.2001 թ. |
13. |
Մրցույթի մասնակիցների կողմից մրցութային հանձնաժողովին մրցութային առաջարկությունները հանձնելը |
մինչև 28.03.2001 թ. ժամը` 18 00 |
14. |
Մրցութային առաջարկությունների ծրարները բացելը և առաջարկված գները հայտարարելը |
28.03.2001 թ. ժամը` 18 05 |
15. |
Մրցույթի արդյունքները հայտարարելը |
29.03.2001 թ. |
16. |
ՀՀ կառավարության և մրցույթի հաղթողների միջև բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրերի կնքումը |
մինչև 05.04.2001 թ. |
17. |
ՀՀ կառավարության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև բաժնետոմսերի ուղղակի վաճառքի պայմանագրի կնքումն ու գործարքի ավարտը |
մինչև 25.04.2001 թ. | |
»: |
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մարտի 15-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ | |
Համապատասխան ինկորպորացիան |