Գլխավոր տեղեկություն
Номер
N 2
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Тип
Исходный акт (25.01.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2013.03.01/7(451)
Принят
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата принятия
25.01.2013
Подписан
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
25.01.2013

Համաձայնեցված է

ՀՀ ֆինանսների նախարար


__________________ Վ. Գաբրիելյան

 

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեի նախագահ

_____________________ Գ. Խաչատրյան

25 հունվարի 2013 թ.

N 2

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ, ՕՐԵՆՔԻ 25-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 692-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքն (այսուհետ` օրենք) ուժի մեջ է մտնում 01.01.2013 թ-ից: Օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` օրենքն ուժի մեջ մտնելու պահից գործատուն իր միջոցների հաշվին կրում է վարձու աշխատողներին օրենքն ուժի մեջ մտնելու տարվա յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկված աշխատավարձից պահված և վճարված եկամտային հարկի ամբողջ գումարի չափով լրացուցիչ պարտավորություն, եթե օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վարձու աշխատողից եկամտային հարկի պահումը հանգեցրել է մինչև օրենքն ուժի մեջ մտնելը տվյալ վարձու աշխատողին հարկումից հետո վճարման ենթակա աշխատավարձի հիման վրա ՀՀ կառավարության սահմանած կարգով որոշվող մեծության նվազման:

Վերը նշված պատասխանատվության միջոցը չի կիրառվում այն դեպքերում, երբ տվյալ հաստիքային միավորի համար վարձու աշխատողը փոխարինվել է տվյալ գործատուի մոտ չաշխատող այլ վարձու աշխատողով:

ՀՀ կառավարության 31.05.2012 թ. N 692-Ն որոշման 1-ի կետով սահմանված «Մինչև եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը վարձու աշխատողներին հարկումից հետո վճարման ենթակա աշխատավարձի հիման վրա աշխատավարձի մեծության որոշման կարգի» (այսուհետ` կարգ) 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն ժամային կամ գործավարձային դրույքաչափերի հիման վրա հաշվարկվող աշխատավարձը որոշվում է գործատուի կողմից 2012թ-ի ընթացքում վարձու աշխատողի համար հաշվարկված աշխատավարձի (որը չի ներառում այդ աշխատավարձի մասով հաշվարկվող եկամտահարկը, վարձու աշխատողի հաշվին կատարվող պարտադիր սոցիալական ապահովության վճարը, ինչպես նաև կարգի 3-րդ կետով սահմանված` աշխատանքի վարձատրությանն ուղղվող այլ միջոցները և դրանց հավասարեցված եկամուտները) և այդ աշխատավարձի ստացման համար վարձու աշխատողի կողմից ծախսված ժամերի թվի կամ այդ աշխատավարձի ստացման համար վարձու աշխատողի կողմից կատարված աշխատանքի միավորների թվի հարաբերությամբ:

Վերը նշված որոշման կարգի 4-րդ կետի համաձայն, «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վարձու աշխատողին հարկումից հետո`

1. յուրաքանչյուր ամսվա համար վճարման ենթակա աշխատավարձը (որը չի ներառում այդ աշխատավարձի մասով հաշվարկվող եկամտային հարկը և կարգի 3-րդ կետով սահմանված` աշխատանքի վարձատրությանն ուղղվող այլ միջոցները և դրանց հավասարեցված եկամուտները) չպետք է պակաս լինի ինչպես կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված` մինչև «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը վարձու աշխատողին հարկումից հետո վճարման ենթակա աշխատավարձից, այնպես էլ 2012 թ-ի դեկտեմբեր ամսվա աշխատավարձից (որը չի ներառում այդ աշխատավարձի մասով հաշվարկվող եկամտահարկը, վարձու աշխատողի հաշվին կատարվող պարտադիր սոցիալական ապահովության վճարը, ինչպես նաև կարգի 3-րդ կետով սահմանված` աշխատանքի վարձատրությանն ուղղվող այլ միջոցները և դրանց հավասարեցված եկամուտները).

2. յուրաքանչյուր ժամի կամ աշխատանքի յուրաքանչյուր միավորի համար վճարման ենթակա աշխատավարձը (որը չի ներառում այդ աշխատավարձի մասով հաշվարկվող եկամտային հարկը և կարգի 3-րդ կետով սահմանված` աշխատանքի վարձատրությանն ուղղվող այլ միջոցները և դրանց հավասարեցված եկամուտները) չպետք է պակաս լինի ինչպես կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված` մինչև «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը վարձու աշխատողին հարկումից հետո վճարման ենթակա աշխատավարձից, այնպես էլ 2012 թ-ի ընթացքում աշխատած վերջին ժամի կամ կատարած աշխատանքի վերջին միավորի համար վճարման ենթակա աշխատավարձից (որը չի ներառում այդ աշխատավարձի մասով հաշվարկվող եկամտահարկը, վարձու աշխատողի հաշվին կատարվող պարտադիր սոցիալական ապահովության վճարը, ինչպես նաև կարգի 3-րդ կետով սահմանված` աշխատանքի վարձատրությանն ուղղվող այլ միջոցները և դրանց հավասարեցված եկամուտները):

ՀՀ աշխատանքային օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 178-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն` աշխատավարձը ներառում է հիմնական աշխատավարձը և գործատուի կողմից աշխատողին իր կատարած աշխատանքի դիմաց տրված լրացուցիչ վարձատրությունը, այն կախված է աշխատողի որակավորումից, աշխատանքի պայմաններից, որակից, քանակից, բարդությունից: Օրենսգրքի 187-րդ հոդվածի համաձայն` ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, ինչպես նաև գործատուի և աշխատողի համաձայնությամբ ոչ լրիվ աշխատաժամանակի (ոչ լրիվ աշխատանքային օր կամ շաբաթ) կիրառման դեպքերում աշխատանքը վարձատրվում է փաստացի աշխատած ժամանակին կամ կատարված փաստացի աշխատանքին համապատասխան, իսկ 191-րդ հոդվածի համաձայն, եթե աշխատողը ոչ իր մեղքով չի կատարում աշխատանքային նորմաները, ապա աշխատանքի վարձատրությունը կատարվում է փաստացի կատարված աշխատանքի համար:

Օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների (այդ թվում` աշխատանքի վարձատրության չափի) փոփոխման դեպքում թույլատրվում է փոփոխել աշխատանքի էական պայմանները:

Հաշվի առնելով վերը նշվածը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.

1. Այն դեպքերում, երբ 2012 թ-ին վարձու աշխատողի աշխատավարձը կամ դրա մի մասը ձևավորվել է որպես տոկոս` մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների դիմաց ստացված գումարային տեսքով արդյունքի (այսուհետ` հաշվարկային մեծություն) նկատմամբ, ապա վարձու աշխատողի 2013 թ-ի աշխատավարձը գործատուի կողմից որոշվում է հետևյալ կերպ.

1) եթե 2012 թ-ին վարձու աշխատողի աշխատավարձը ձևավորվել է որպես տոկոս` մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների դիմաց հաշվարկային մեծության նկատմամբ, ապա աշխատավարձի վերահաշվարկը կատարելու համար պետք է ըստ լրիվ աշխատած ամիսների որոշել 2012 թ-ի ընթացքում հաշվարկված աշխատավարձի (որը չի ներառում այդ աշխատավարձի մասով հաշվարկվող եկամտահարկը, վարձու աշխատողի հաշվին կատարվող պարտադիր սոցիալական ապահովության վճարը, ինչպես նաև կարգի 3-րդ կետով սահմանված` աշխատանքի վարձատրությանն ուղղվող այլ միջոցները և դրանց հավասարեցված եկամուտները) գումարների տեսակարար կշիռները հաշվարկային մեծության կազմում, որոնց նկատմամբ կիրառվել են հաշվարկային տոկոսները և դրանց հիման վրա հաշվարկել 2012 թ-ի միջին հաշվարկային տոկոսը (հաշվարկային տոկոսների միջին կշռված թվաբանականը):

2013 թ-ի յուրաքանչյուր ամսվա աշխատավարձը (որը չի ներառում այդ աշխատավարձի մասով հաշվարկվող եկամտային հարկը և կարգի 3-րդ կետով սահմանված` աշխատանքի վարձատրությանն ուղղվող այլ միջոցները և դրանց հավասարեցված եկամուտները) որոշելու համար կիրառվող հաշվարկային տոկոսը չպետք է ցածր լինի 2012 թ-ի միջին հաշվարկային տոկոսի և 2012 թ-ի դեկտեմբեր ամսվա նույն ցուցանիշի առավելագույնից,

2) եթե 2012 թ-ին վարձու աշխատողի աշխատավարձի մի մասը ձևավորվել է որպես հաստատուն մեծություն (այսուհետ` բաղադրիչ 1), իսկ մյուս մասը որպես տոկոս (այսուհետ` բաղադրիչ 2)` մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների դիմաց հաշվարկային մեծության նկատմամբ, ապա 2013 թ-ի յուրաքանչյուր ամսվա աշխատավարձը որոշելու համար, բաղադրիչ 1-ի մասով ՀՀ կառավարության 31.05.2012 թ. N 692-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի (որը չի ներառում այդ աշխատավարձի մասով հաշվարկվող եկամտահարկը, վարձու աշխատողի հաշվին կատարվող պարտադիր սոցիալական ապահովության վճարը, ինչպես նաև սույն կարգի 3-րդ կետով սահմանված` աշխատանքի վարձատրությանն ուղղվող այլ միջոցները և դրանց հավասարեցված եկամուտները) և 2012 թ-ի դեկտեմբեր ամսվա աշխատավարձի մեծության (որը չի ներառում այդ աշխատավարձի մասով հաշվարկվող եկամտահարկը, վարձու աշխատողի հաշվին կատարվող պարտադիր սոցիալական ապահովության վճարը, ինչպես նաև կարգի 3-րդ կետով սահմանված` աշխատանքի վարձատրությանն ուղղվող այլ միջոցները և դրանց հավասարեցված եկամուտները) առավելագույնին պետք է ավելացվի սույն պարզաբանման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված կարգով որոշվող տոկոսով հաշվարկված բաղադրիչ 2-ը:

2. Վարձու աշխատողի աշխատանքի ծանրաբեռնվածության փոփոխությունների (ոչ լրիվ աշխատաժամանակով կամ ոչ լրիվ դրույքով աշխատելու) դեպքերում 2013 թ-ի յուրաքանչյուր ամսվա վճարվելիք աշխատավարձի վերահաշվարկը կատարվում է հետևյալ կերպ.

1) եթե աշխատանքի ծանրաբեռնվածության փոփոխությունը կատարվել է 2012 թ-ի ընթացքում և 2013 թ-ին աշխատողը աշխատում է այդ փոփոխված ծանրաբեռնվածությամբ, ապա մինչև «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը վարձու աշխատողին հարկումից հետո վճարման ենթակա պաշտոնային դրույքաչափային աշխատավարձը որոշվում է ՀՀ կառավարության 31.05.2012 թ. N 692-Ն որոշմամբ սահմանված կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան` հիմք ընդունելով 2012 թվականի միայն այն ամիսները, որոնց ամբողջ ընթացքում աշխատողն աշխատել է իր վերջին ծանրաբեռնվածությամբ,

2) եթե աշխատանքի ծանրաբեռնվածության փոփոխությունը կատարվել է 2013 թ-ի սկզբից կամ ընթացքում և աշխատողը 2013 թ-ի ընթացքում աշխատում է այդ փոփոխված ծանրաբեռնվածությամբ, ապա 2013 թ-ի յուրաքանչյուր ամսվա անվանական աշխատավարձի վերահաշվարկված մեծությունը որոշելու համար նախ պետք է հաշվարկել 2013 թ-ի ծանրաբեռնվածությանը համապատասխանող աշխատավարձի անվանական մեծությունը (աշխատավարձի նախկին անվանական մեծությունը ճշգրտելով նոր ծանրաբեռնվածությամբ) և այն վերահաշվարկել այնպես, որ պահպանվի այդ անվանական մեծությունից 2012 թ-ին ստացված (ստացման ենթակա) տնօրինվող աշխատավարձի մեծությունը: