Գլխավոր տեղեկություն
Номер
N 95
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.02.2001-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.03.02/6(138) Հոդ.153
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.02.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.02.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.02.2001
Дата вступления в силу
09.02.2001

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

9 փետրվարի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 փետրվարի 2001 թվականի N 95

քաղ. Երևան 

 

«ՈՌՈԳՈՒՄ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2001 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ԳՈՏԻԱԿԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարներին, համայնքների ջրօգտագործողներին, համայնքների ջրօգտագործողների սպառողական ընկերություններին և ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվներին`

ա) 2001 թվականին ոռոգման ջուր մատակարարող «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության ոռոգման համակարգերի մասնաճյուղերն ըստ շահագործման ծախսերի մեծության դասակարգել երկու սպառողական գոտու`

առաջին սպառողական գոտին ընդգրկում է Ստորին Հրազդանի, Թալինի, Արզնի-Շամիրամի, Կոտայքի, Շիրակի ջրանցքների և Երևանի, Ապարան-Արագածի, Հրազդանի ու Ջրվեժ-Ձորաղբյուրի ոռոգման համակարգերի շահագործման մասնաճյուղերը,

երկրորդ սպառողական գոտին ընդգրկում է Արտաշատի ջրանցքի, Գավառ-Սևանի, Մարտունու, Վարդենիս-Ճամբարակի, Սպիտակ-Գուգարքի, Ստեփանավան-Տաշիրի, Թումանյանի, Իջևանի, Տավուշի, Նոյեմբերյանի, Արփայի, Սիսիանի, Գորիսի ու Կապան-Մեղրու ոռոգման համակարգերի շահագործման մասնաճյուղերը.

բ) «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության համայնքների ջրօգտագործողներին, համայնքների ջրօգտագործողների սպառողական ընկերություններին և ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվներին 2001 թվականին մատակարարվող մեկ խոր. մետր ոռոգման ջրի համար ընթացիկ շահագործման ծախսերի 6 դրամ 90 լումա հաշվարկային միջին մեծության դիմաց միջին սակագինը սահմանել 3 դրամ 90 լումա (ներառյալ ավելացված արժեքի հարկը), այդ թվում` ըստ սպառողական գոտիների`

առաջին սպառողական գոտում ընդգրկված ոռոգման համակարգերի շահագործման մասնաճյուղերի համար` 3 դրամ 80 լումա (ներառյալ ավելացված արժեքի հարկը),

երկրորդ սպառողական գոտում ընդգրկված ոռոգման համակարգերի շահագործման մասնաճյուղերի համար` 4 դրամ 21 լումա (ներառյալ ավելացված արժեքի հարկը):

2. «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության այլ ջրօգտագործողներին 2001 թվականին մատակարարվող մեկ խոր. մետր ոռոգման ջրի համար սակագին սահմանել 6 դրամ 90 լումա (ներառյալ ավելացված արժեքի հարկը):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի փետրվարի 9-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան