Գլխավոր տեղեկություն
Номер
N 142
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.03.2001-18.01.2002)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2001.03.22/10(142) Հոդ.209
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.02.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.02.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.02.2001
Дата вступления в силу
22.03.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.02.2007

040.0142.26.02.01

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
26 փետրվարի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 փետրվարի 2001 թվականի N 142
քաղ. Երևան

 

«ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ԵՎ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով և հիմք ընդունելով «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Գրավատնային գործունեության լիցենզավորման և վերահսկողության համար Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:

2. Հաստատել գրավատնային գործունեության լիցենզավորման կարգը (կցվում է):

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 5-օրյա ժամկետում գրավատնային գործունեության լիցենզիա տալու մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին:

4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին` գրավատնային գործունեության լիցենզիա ունեցող անձանց կողմից հարկերի և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների ժամկետանց պարտավորություններ (այդ թվում` տույժեր և տուգանքներ) ունենալու դեպքում դրա մասին փաստի արձանագրման պահից 5-օրյա ժամկետում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
փետրվարի 26-ի N 142 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգը:

2. Լիցենզիա ստանալու համար դիմողը լիազոր մարմին է ներկայացնում դիմում, որի միասնական ձևը սահմանում է լիազոր մարմինը:

Դիմումում նշվում են`

ա) դիմողի անվանումը, գտնվելու վայրը և կազմակերպական-իրավական ձևը.

բ) գրավատան համար նախատեսված տարածքի հասցեն.

գ) դիմողի ներկայացուցչի անձնագրային տվյալները.

դ) դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

3. Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

ա) դիմողի կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները.

բ) դիմողի կառավարման իրավասու մարմնի կողմից հաստատված` լիցենզիան ստանալու դեպքում գրավատան կողմից իրականացվելիք վարկավորման ընդհանուր պայմանները.

գ) թանկարժեք մետաղներից և քարերից պատրաստված ոսկերչական, այլ կենցաղային իրեր (ինչպես նաև բարձր արժողությամբ փոքրածավալ այլ իրեր) հանդիսացող գրավադրված (ի պահ հանձնված) գույքը պահպանելու համար գրավատան տարածքում գտնվող երկաթբետոնյա պատերով (ծածկով) առանձնացված սենյակ և չհրկիզվող պահարան (պահարաններ) ունենալու մասին դիմողի հայտարարագիրը կամ սույն կետում նշված արժեքները Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ բանկում պահպանելու մասին` նշված բանկի ու դիմողի միջև կնքված պայմանագրի պատճենը.

դ) գրավատան տարածքում անվտանգությունը սեփական ուժերով ապահովելու մասին հայտարարագիրը կամ գրավատան տարածքում անվտանգությունն ապահովելու մասին դիմողի ու համապատասխան կազմակերպության միջև կնքված պայմանագրի պատճենը.

ե) պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգը տեղադրելու համար պատասխանատու անձի տեղեկանքը գրավատան տարածքում նշված համակարգը դրա տեխնիկական պահանջներին համապատասխան տեղադրելու մասին.

զ) գրավատան տարածքի սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքի վկայականի պատճենը.

է) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերության հետ կնքված` գրավ և ի պահ ընդունված գույքի կորստի և վնասվածքի ռիսկերից ապահովագրության պայմանագրի պատճենը կամ հետագայում գույքը գրավ և ի պահ ընդունելիս նշված ռիսկերից առանձին-առանձին ապահովագրելու մասին դիմողի պարտավորության մասին հայտարարագիրը.

ը) համապատասխան տարածքային հարկային մարմնի կողմից տրված` դիմողի հարկային պարտավորությունների մասին տեղեկանք` վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ.

թ) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի համապատասխան տարածքային մարմնի կողմից տրված` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով դիմողի պարտավորությունների մասին տեղեկանք` վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ:

4. Լիազոր մարմինը դիմումն ստանալուց հետո 15 օրվա ընթացքում քննարկում է այն` դիմողին առնվազն 3 օր առաջ գրավոր կամ բանավոր տեղեկացնելով քննարկման վայրի (հասցեի), օրվա ու ժամի մասին: Լիազոր մարմինը քննարկումն իրականացնում է` անկախ դիմողի ներկայացուցչի ներկայությունից:

5. Լիազոր մարմինը բավարարում և մերժում է լիցենզիա ստանալու մասին դիմումը` «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

6. Դիմումի մերժման կամ բավարարման դեպքում լիազոր մարմին ներկայացված փաստաթղթերը չեն վերադարձվում: