Գլխավոր տեղեկություն
Номер
N 104
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.02.2001-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.03.02/6(138) Հոդ.157
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.02.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.02.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.02.2001
Дата вступления в силу
17.02.2001

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

17 փետրվարի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 փետրվարի 2001 թվականի N 104

քաղ. Երևան 

 

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԱՄԱՆՈՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 138-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վաղաժամկետ դադարեցնել Արագածոտնի մարզի Նոր Ամանոսի գյուղական համայնքի ավագանու լիազորությունները:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Արագածոտնի մարզի Նոր Ամանոսի գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել գյուղական համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություններ:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Արագածոտնի մարզի Նոր Ամանոսի գյուղական համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 54375 դրամ` Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Արագածոտնի մարզի Նոր Ամանոսի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն հավելվածի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի փետրվարի 17-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2001 թ.
փետրվարի 17-ի N 104 որոշման

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

տեղական ընտրական հանձնաժողովների ծախսերի` կապված Արագածոտնի մարզի Նոր Ամանոսի գյուղական համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրությունների նախապատրաստման ու անցկացման հետ


NN
ը/կ
Ծախսերը  Գումարը
(դրամ)

1. Աշխատանքի վարձատրության ֆոնդ 30000
 

 

այդ թվում`

 

 
 

տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,
նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ

 30000
     
2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 15000
     
3. Կապի ծառայության վճարներ 1000
     
4. Տրանսպորտի ծառայության վճարներ 5000
     
5. Գրասենյակային ծախսեր  1000
 
 

ընդամենը

 

52000

 

  Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր
(452 ընտրող + 452 x 0,05)x 5 դրամ
2375
 
 
 

Ընդամենը

54375

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

 Մ. Թոփուզյան